Վովայից «լավը» ոչ ոք չլինի…
2023-12-09 22:43:00
Չնայած իշխանությունները չեն դադարում հեքիաթներ պատմել «ժողովրդավարության բաստիոնի» մասին, նրանց գործողությունները ճիշտ հակառակի՝ դրա չգոյության մասին են անընդհատ փաստում: Մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ ՔԿ-ն մոտ 70000 դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր է գնել, որի օգնությամբ սոցցանցերը մոնիթորինգի ենթարկելու գործն առավել է հեշտացվելու: Սոցցանցային էջերում, էլեկտրոնային փոստի հասցեներում, հեռախոսների համարներով և այլ միջոցներով ցանկացած ինֆորմացիա պեղելն այուհետ իշխանոթյոնների համար որևիցե բարդություն չի ներկայացնելու։ Ծրագրի միջոցով հնարավորություն է ստեղծվելու՝ տեղորոշելու ցանկացած անձի:
Ինչպես հայտնի է, վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը չի դադարում բողոքել Հայաստանում իրականացվող արդարադատության որակից, ինչը, սակայն, առավելապես կրում է քաղաքական համատեքստ. իշխանությունների խնդիրն ընդդիմությանն ու դրա համակիրներին ճնշելն է, դատ-դատարանները քաղաքական նպատակներով շահագործելն այնպես, որ ՔՊ-ի իշխանությունը հանկարծ չսասանվի:
Կասկած չկա, որ վիրտուալ տիրույթում նույնպես իշխանությունները մտադիր են առավել խիստ գործողությունների դիմել՝ սահմանափակելով այս անգամ արդեն մարդկանց ինքնաարտահայտվելու բնատուր իրավունքը:
Այնպես է լինելու, որ ցանկացած մեկը, ով կհամարձակվի մի թթու խոսք գրել սոցկայքերի իր էջում՝ ընդդեմ ՔՊ-ի, քննադատել իշխանություններին և այլն, անմիջապես հայտնվելու է իրավապահների ուշադրութան կետրոնում: Այլ կերպ ասած՝ իշխանությունները տասնյակ հազարավոր դոլարներ արժեցող այդ ծրագրի օգնությամբ Հայաստանում հերթական անգամ ազատ խոսքի դեմ իրականացնելու են տեռոր՝ իրենց չսիրողների, ընդդիմախոսողների բերանը փակելու:
Իրականում, սակայն, իշխանությունների նմանօրինակ քաղաքականությունը դառնալու է նրանց իսկ գերեզմանափորը, քանի որ շատ կարճ ժամանկամիջոցում կուտակվելու է մի այնպիսի բացասական էներգիա, որը պայթելու է այնպիսի ուժգնությամբ, որ ոչ ոք անգամ չի կարող պատկերացնել այսօր:
Վովայից «լավը» ոչ ոք չլինի…
Այս նյութը դիտել են - 914 անգամ