Իշխանություններին ու թուրքերին չի հաջողվում վերջնականապես փակել հայկական պահանջատիրութան հարցը2023-12-11 22:21:00
Դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և ցեղասպանության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ ԱՀ ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, խոսք է գնում ոչ միայն Արցախի անկման հանգամանքների, ադրբեջանական ագրեսիայի մասին, այլև՝ հետագա անելիքների:
«Հաշվի առնելով Արցախի հարցի վերջնական փակմամբ շահագրգռված կողմերի կատարված և կատարվող քայլերի ինտենսիվությունն ու դրանում շահագրգիռ կողմերի ագրեսիվ վարքագիծը՝ Ազգային ժողովը վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին և հայտնում իր պատրաստակամությունը՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկելու բոլոր խնդրահարույց հարցերը։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, հավատարիմ Արցախի ժողովրդի ազատ կամքի արտահայտման արդյունքում ստացած մանդատին, վճռակամ է պաշտպանելու հայ ժողովրդի հազարավոր հայորդիների արյունով ու քրտինքով իրացված իրավունքներն ու ազատությունը»,-մասնավորապես՝ ասված է հայտարարությունում:
Այս հայտարարությունը, որ, փաստորեն, կարելի է որպես յուրատեսակ ապստամբության դրոշի բարձրացում համարել, կարևոր է հատկապես Հայաստանում նկատվող ու արհեստականորեն ձևավորվող տենդենցների ֆոնին: Միտումներն իսկապես մտահոգիչ են, քանի որ իշխանություններ բացեիբաց հայտարարում են, որ մտադիր չեն հետամուտ լինել Արցախի խնդրին՝ համարելով, որ այն, ըստ էության, լուծված է, և որ միակ խնդիրն այլևս հումանիտար դաշտում է:
Ակնհայտ է, որ վերոհիշյալ հայտարարությունն այս տրամաբանութանը լիովին հակառակ է, քանի որ խոսք է գնում Արցախի էջի փակ չլինելու ու իրավունքներին հետամուտ լինելու մասին, իսկ այդ իրավունքներից ամենահինարարաը, ինչպես հայտնի է, ինքնորոշվելու իրավունքն է: Այդ իրավունքի իրացման պրակտիկ ձևերը, իհարկե, կարող են տարբեր լինել՝ կախված տարբեր հանգամաքներից, բայց այն, որ Արցախի ԱԺ-ն նմանօրինակ կեցվածք է դրսևորում, արդեն իսկ Արցախի էջը փակել ջանացողների համար մարտահրավեր է դառնում այնպես,ինչպես՝ Ադրբեջանի:
Այս դեպքում Բաքվի միակ հույսը մնում են հայաստանյան իշխանությունները, որոնց պարտականությունն է դառնում ցանկացած արցախակենտրոն նախաձեռնության վիժեցումը: Ավելին՝ Ալիևն ու ՔՊ-ն այս իրավիճակում ձեռք են բերում նույնական քաղաքական շահեր, քանի որ արցախյան խնդրի սխալը վտանգավոր է դառնում ոչ միայն թուրքերի,որ ամեն գնով ջանում են հարցը վերջնականապես փակել, այլև թրքասեր ՔՊ-ական իշխանությունների համար, որոնք հույս ունեն փակել արցախյան հարցը մեկընդմիշտ ու նետվել Թուրքիայի գիրկը՝ Հայաստանը դարձնելով դե ֆակտո վիլայեթ կամ փոքրիկ սանջակ՝ դրածո իշխանություններով: Բոլորն էլ հասկանում են, որ դրան խոչընդոտում է հայկական պահանջատիրությունը, որի կարևորագույն մասն էլ արցախյան հիմնահարցն է՝ լրջագույն աշխարհաքաղաքական խորքով:
Այս նյութը դիտել են - 783 անգամ