Զարեհ Սինանյանը չգիտի՝ կա՞ հայոց պատմություն, թե՞ ոչ2024-01-20 11:49:00
Զարեհ Սինանյանն ուշագրավ բացահայտում է կատարել սեփական գիտելիքների մասին՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ ՔՊ-ի անդավաճան հետևորդն է: Մասնավորապես՝ հարցին՝ հայոց պատմությունը պե՞տք է վերանվանել Հայաստանի պատմություն, չէ՞ որ հայոց պատմությունը նաև սփյուռքի պատմությունն է,Սինանյանն արձագանքել է. «Առանձին հայ ժողովրդի պատմություն կա՞, թե՞ չկա՝ ես չգիտեմ, սխալ մարդու եք հարցնում»:
Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը բավական տևական ժամանակ է՝ առաջ է մղում հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ փոխարինելու գաղափարը: Նա, ըստ էութան, դրանով փորձում է կատարել թուրքական պատվեր. քանի դեռ հայերի մեջ վառ է հիշողությունն Արևմտյան Հայաստանի՝ հայոց կորսված հայրենիքի մասին, Թուրքիան իրեն հանգիստ չի զգում, հետևաբար՝ հարկավոր է վերաֆորմատավորել հայ ժողովրդի ինքնագիտակցությունն ու մոռացնել տալ իրական՝ մեծ Հայաստանի մասին գաղափարը: Ահա սա է Նիկոլ Փաշինյանին իջեցված թուրքական պատվերի էությունը:
Հայտարարելով, որ տեղյակ չէ՝ կա՞ հայոց պատմություն, թե՞ չկա, Սինանյանը հերթական անգամ հավատարմութան երդում է տվել ոչ միայն սեփական քաղաքական թիմին, այլև առաջին հերթին թուրքերին՝ հաստատելով կասկածները,որ նրա բանուգործի անունը բացառապես հայկական սփյուռքի քայքայումն ու հայության ուղեղից Թուրքիայի համար վտանգավոր գաղափարների ջնջումն է:
Հայերի՝ պատմություն չունենալու, ինչ-որ քոչվոր ցեղ լինելու մասին ցնդաբանություններն այսօր տարածում է թուրք-ադրբեջանական տանդեմը, որի ջրաղացին, փաստորեն, ջուր է լցնում Զարեհ Սինանյանը՝ ուրանալով սեփական ժողվորդի բազմահազարամյա պատմությունը: Կարճ ժամանակ անց հանկարծ կարող է պարզվել, որ հայերը ոչ թե Հայկից, այլ ասենք պատի ծակից են դուրս եկել, իսկ Հայաստանի ներկայիս տերիտորիան էլ բուն թուրքական հող է՝ բազմահազարմյա հետքերով: Ի դեպ՝ «Արևմտյան Ադրբեջանի» մասին մարազմի հիմքում հենց այս խայտառակ գաղափարն է, որ իր բնույթով զուտ ցեղասպանական է՝ հայերին կովկասից ջնջելու հեռահար պլաններով:
Այս նյութը դիտել են - 604 անգամ