Սասուն Միքայելյանի գենետիկ կոդը2024-01-25 12:25:00
ԶԼՄ-ների հետ սեփական հարաբերությունները խզած Սասուն Միքայելյանի վերաբերյալ տեղեկություններ են սպրդել մամուլ: Մասնավորապես հայտնի է դարձել, որ օրերս ԵԿՄ մի քանի գումարտակների տղաներին դիրքեր ճանապարհած Միքայելյանը, շնորհակալություն հայտնելով մարտիկներին անձնուրացության համար, հայտարարել է, թե Հայաստանի պետական սահմանները պաշտպանելուց կարևոր բան այսօր չկա: Նա նույնիսկ հիշատակել է Արցախն ու հիշել Սպարապետին, այն ժամանակները, երբ հազարավոր քառակուսի կիլոմետրեր էին ազատագրում հայերը թուրքերից:
Թերևս ոգևորիչ կարող են ոմանց ականջին հնչել Միքայելյանի հայրենասիրական կոչերն ու խոսքերը՝ բանից անտեղյակների մոտ ստեղծելով տպավարություն, թե ի դեմս ԵԿՄ ղեկավարի գործ ունենք իրական հայրենասեր այնպիսի մարդու հետ, որ նույիսկ սեփական կյանքը չի խնայի՝ պայքարելով թուրքի դեմ:
Բայց արդյո՞ք:
Որպեսզի որևիցե կոչ, հորդոր կամ ասենք ողջույնի խոսքը ունենա արժեք, ներշնչող լինի, հարկ է, որպեսզի դրանց հեղինակը իր իսկ քարոզած արժեքների կրողը լինի: Սասուն Միքայելյանը թերևս հենց այդպիսին էլ փորձում է ներկայանալ շատերին, սակայն ակնհայտ է, որ նրա մոտ չի կարող ստացվել երկու տիրոջ ծառա լինել, բայց համարվել հայրենիքին հավատարիմ: Լինել մի իշխանության մաս, որը «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը հայտարարել է՝ տաբու, իսկ արցախյան գոյամարտն էլ՝ անիմաստ պայքար, բայց միևնույն ժամանակ Վազգեն Սարգսյանին էտալոն սարքել, չի կարող հավատ ներշնչել: Եթե իսկապես Սասուն Միքայելյանն արժևորում է Արցախը, չի ուրացել իր անցյալը, ապա սեփական հայրենասիրությունն ապացուցելու շատ հեշտ ճանապարհ կա՝ թքել-հեռանալը: Թքել իշխանությունների վրա ու հեռանալ կերակրատաշտից՝ վերականգնելու սեփական համբավը:
Նա դա, իհարկե, երբեք չի անի և գիտե՞ք՝ ինչու, որովհետև երբեք այնպիսին չի եղել ինչպիսին ընդունված էր կարծել: Եթե մի մարդ ՔՊ-ական հեղափոխությունն ավելի կարևոր է համարում, քան նույնիսկ արցախյան հաղթանակը, ապա այդ անձը սկզբունքորեն չի կարող ասոցացվել Հայաստանի ու հայ ժողովրդի հետ՝ անկախ ունեցած գենետիկ պատկանելիությունից:
Սասուն Միքայելյանի գենետիկան որդու պաշտոնն ու փողն է, հանուն որի էլ 2018-ին մտավ հայրենակործան արկածախնդրության մեջ:
Այս նյութը դիտել են - 896 անգամ