ԴԱԻՇ-ն ԱՄՆ-ի համար սպառնալիք չի ներկայացնում. Օբամա
2015-12-04 01:40:00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահ է, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ԱՄՆ-ի համար չափից դուրս սպառնալիք չեն ներկայացնում: Այս մասին նա ասել է CBS հետուստաալիքի հետ հարցազրույցում:

«ԴԱԻՇ-ը մեզ համար կենսական սպառնալիք չի ներկայացնում: Այն վտանգավոր կազմակերպություն չէ` ինչպիսին «Ալ-Քաիդա»-ն է»,- ասել է նա:

Նա նշել է, որ ԴԱԻՇ-ի գրոհայիններին կարելի է հաղթել, եթե նրանցից սկսեն վախենալ:

Օբաման, սակայն, խոստովանել է, որ «սպառնալիքն իրական է և մենք պետք է զգոն լինենք»` հավելելով, որ ԱՄՆ իշխանությունները շատ ահաբեկչություններ են կանխարգելել:

Այս նյութը դիտել են - 1565 անգամ