Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor2024-01-29 08:08:00
Մոսկվայում բերման է ենթարկվել միլիարդատեր, Exoil Group նավթարդյունահանող ռուսական խոշորագույն ընկերության հիմնական սեփականատեր Կարեն Վանեցյանը, որին պատկանում են «Իդեալ» և «Օլեյնա» ապրանքանիշերը։ Հայաստանում նա հետախուզվում է փողերի լվացման համար։ Այս մասին հայտնել է ՆԳՆ-ում ՌԲԿ-ի աղբյուրը։ Հաղորդագրության համաձայն՝ գործարարը ձերբակալվել է հունվարի 28-ին Մոսկվայի կենտրոնում։
Դեռևս 2018 թվականին Հայաստանի դատախազությունը նրա դեմ գործ է հարուցել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելով փողերի լվացման համար։ 2023 թվականի նոյեմբերին նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Հետաքննությունը պարզել է, որ Վանեցյանը 15,5 մլն դոլարով գնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 12,5 տոկոս բաժնետոմսերը, սակայն դրանք իրականում պատկանում են Վատիկանում ՀՀ նախկին դեսպանին։ Անօրինական գործարքների միջոցով նա վաստակել է 35 մլն դոլար։ Նշենք, որ Կարեն Վանեցյանը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբայրն է։
Այս նյութը դիտել են - 1079 անգամ