Սասուն Միքայելյանի ծիծաղելի ինքնաարդարացումը2024-01-29 08:25:00
«Եթե կա մեկը, որ կռվող տղուց ավելի շատ ա ուզում հողն ազատագրի կամ ավելի շատ ա խաղաղություն, չարաչար սխալվում եք. մենք ճամփա ենք անցել»,-այս մասին հայտարարել է հունվարի 28-ին Եռաբլուր այցելած Սասուն Միքայելյանը, որ նաև վստահեցրել է, թե տեղի ունեցածը հետևանք է 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածի:
Միքայելյանը, որ սովոր է արդարացնել այն իշխանությանը, որի մի մասն էլ ինքն է՝ իր զավակով ու ասենք փեսայով՝ Կոտայքի ճանշինի շեֆ, այս անգամ նույն բանն արել է՝ ակամա սլաքներն իր դեմ ուղղելով:
Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ եթե Սասուն Միքայելյանն իսկապես կռվող տղա է, ինչպես ներկայանում է, ապա ի՞նչ է անում երկիրը պարտության մատնած քաղաքական ուժի ծոցում: Եթե իսկապես հողի արժեքն իմացող է, ապա ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանին սատարում, որի համար, ինչպես հայտնի է, Հայաստանի սարերն ու բարձունքներն ընդամենը ձնապատ անպետք գագաթներ են, որոնց համար չարժե կռվել:
Եթե Սասուն Միքայելյանն իսկապես հավատարիմ լիներ իր անցած ճամփին,որով սիրում է սնապարծորեն հպարտանալ, ապա այսօր կունենար քաջություն ու իրերը կկոչեր իրենց անուններով՝ ձեռնպահ մնալով հայ ժողովրդի գլխին եկած բոլոր դժբախտությունները հոկտեմբերի 27-ով պայմանավորելուց: Ի՞նչ կապ ունի հոկտեմբերի 27-ը 44-օրյա պատերազմի հետ, կամ երբ նախկին իշխանությունները հոկտեմբերի 27-ից հետո ատամներով պահում էին Արցախը, չէ՞ին հասկացել, որ երկրում հոկտեմբերի 27 է եղել:
Պարզ է, թե «Երկրապահը» «ուտող» ու թուրքի սարսափ հերոսի դիակի վրայով պաշտոնի հասած Սասունն ինչու է այսպես արտահայտվում: Նա խնդիր ունի՝ ոչ միայն Նիկոլ Փաշինյանին արդարացնելու, այլև՝ սեփական անձն անմեղ, անբասիր հռչակելու, որ որդին կարողանա քաղաքապետի պաշտոնում հանգիստ խղճով վայելել կյանքի բարիքներ՝ չունենալով սրտում վախ՝ իշխանափոխությունից հետո դատվելու:
Եթե Հայաստան մնաց, բոլորն են դատվելու՝ պարագլխից՝ մանկլավիկներ:
Այս նյութը դիտել են - 652 անգամ