Հերթական հետապնդումը «Մայր Հայաստանի» ավագանու անդամի նկատմամբ2024-02-02 00:25:00
Հերթական հետապնդումը «Մայր Հայաստանի» ավագանու անդամի նկատմամբ
Հարգելի՛ հայրենակիցներ,
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արշակ Սարգսյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն այն մասին, որ նախորդող 15 օրերի ընթացքում իրեն հետապնդել են մի խումբ անձինք՝ այդ թվում օգտագործելով առանց պետհամարանիշի ավտոմեքենա:
Այդ ավտոմեքենան ոստիկանության կողմից հայտնաբերվել է, դրանում գտնվող անձանց իրավապահները բերման են ենթարկել:
Ուշագրավն այն է, որ առանց պետհամարանիշի ավտոմեքենան օրեր շարունակ պտտվել է մայրաքաղաքով, մասնավորապես՝ Աջափնյակ համայնքով, ինչը ոչ միայն անպատժելիության մթնոլորտի, այլ նաև իշխանությունների կողմից հովանավորություն ունենալու վկայություն է: Միայն Ա. Սարգսյանի համապատասխան հաղորդման արդյունքում է, որ ոստիկանությունը հայտնաբերել է այդ ավտոմեքենան:
Մենք ոստիկանությունից պահանջում ենք բացահայտել, թե ինչ նպատակով են նշյալ անձինք օրեր շարունակ հետապնդել Արշակ Սարգսյանին և հանդես գալ համապատասխան իրավական գնահատականով, ձեռնարկել անհրաժեշտ քայլեր:
«Մայր Հայաստանը» լուրջ հիմքեր ունի հայտարարելու, որ Ավագանու ընդդիմադիր անդամ Արշակ Սարգսյանի հետ տեղի ունեցածը բացառապես իր քաղաքական վարքագծով է պայմանավորված:
Մենք խստորեն դատապարտում ենք «Մայր Հայաստանի» դեմ իրականացվող իշխանական հետապնդումները և օգտագործելու ենք բոլոր քաղաքական գործիքակազմերը՝ մեր երկրում Ալիևի օրակարգերը սպասարկող փաշինյանական իշխանությանը հեռացնելու համար:
«Մայր Հայաստան» շարժում
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցություն
Այս նյութը դիտել են - 753 անգամ