ՔՊ-ում քննարկվում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը.armlur
2024-02-02 01:12:00
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունների ներսում այս պահին շատ թեժ քննարկվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ խորհրդարանում այս հարցի շուրջ կարելի է ասել կոնսենսուս կա, քանի որ ըստ ՔՊ-ական մեր աղբյուրների, Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ արարքը նշանակում է՝ քաղաքական դավաճանություն։ Նույն դիրքորոշումը պնդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իսկ ՔՊ-ականների համար վաղուց լցվել է համբերության բաժակը, բոլորը ատամները սեղմած սպասում են, թե երբ նա պետք է լքի խորհրդարանը։ Բանն այն է, որ Ալեն Սիմոնյանի և ՔՊ թիմի միջև վաղուց հարաբերությունները շատ լարված են ու կարելի է ասել Սիմոնյանի հեռանալը բոլորը ծափահարություններով կողջունեն։ ArmLur.am-ը կապ հաստատեց Ալեն Սիմոնյանի խոսնակ Նելլի Ղուլյանի հետ՝ պարզելու համար, թե որքանով է իրական Սիմոնյանի հրաժարականի հարցը․
«Բոլոր պնդումները ծիծաղելի են և իրականությանը չեն համապատասխանում»։
Այս նյութը դիտել են - 797 անգամ