Հերթը հասավ բանակին. տեսնես «երկրապահ» Սասունն ի՞նչ կարծիք ունի այս հարցի վերաբերյալ…
2024-02-03 15:28:00
Հանրային ռադիոյին տված իր խայտառակ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հիմա էլ բարձրացրել է բանակի վերանվանման հարցը՝ տարօրինակ համարելով այն, որ բանակի մասին խոսելիս ավելի հաճախ հնչում է «հայոց բանակ» արտահայտությունը, այլ ոչ թե «Հայաստանի Հանրապետության բանակ»:
 «Ամերիկայի Միացյալ Նահանգների հայերին բանակն ինչի՞ համար է պետք»,-հռետորական հարց է բարձրացրել Փաշինյանը՝ վստահեցնելով, որ հայերին բանակ պետք չէ. պետք է կարողանալ մեր հանդեպ գոյություն ունեցող ագրեսիվությունը կառավարել՝ նախևառաջ հասկանալով, թե որն է դրա գոյության պատճառը:Իսկ դրա պատճառը, ըստ նրա, մեր հագի կարմիր շորն է, որը ցուլերին գրգռում է:
«Հայոց» եզրի հանդեպ այս թշնամական պրոպագանդան ակնհայտորեն մեզ լավ տեղ չի տանելու, իսկ եթե ինչ-որ մեկն իսկապես չգիտի այս եզրույթի նշանակությունը, ապա հուշենք, որ այն ինքն իրենով փոխարինում է և՛ «Հայստան»-ին, և՛ «Հայաստանի Հանրապետություն»-ին, և՛ «հայերի» եզրույթին՝ հանդիասնալով հայ ժողովրդի ամբողջականությունն արատահայտող բառ:
Միաժամանակ խիստ տարօրինակ ու անընդունելի է թվում Փաշինյանի հարցադրումը՝ կապված ԱՄՆ-ի հայերի ու հայկական բանակի միջև կապի հետ: Այո՛, հայկական բանակը պետք է նաև ամերիկահային նույնքան, որքան՝ հայաստանցուն, պետք է ֆրանասահային նույնքան, որքան՝ երևանցուն, պետք է ռուսահային ճիշտ այնքան,որքան՝ ասենք Սյունիքի սահմանամերձ գյուղում ապրող գյուղացուն: Պետք է, քանի որ այդ բանակի գոյությունն է, որ թևութիկունք է դառնում սփյուռքահային, դրա շնորհիվ է, որ դրսի հայն իրեն անտեր, անհայրենիք չի զգում՝ունենալով հենարան իր բնօրրանում:
Հարց է ատաջանում՝ Հայաստանն ո՞ւմ հայրենիքն է՝ հայաստանցիների՞ միայն, թե՞ ողջ հայության: Եթե ՔՊ-ական իշխանությունը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությունը միայն հայաստանցիների հայրենիքն է, ապա այդ առումով գուցե Փաշինյանի ասածը տրամաբանված է, բայց եթե խելքները չեն գցել ու այն համոզմանն են, որ Հայաստանը ողջ հայերի հայրենիքն է, ինչպես ասենք նույն Իսրայելը՝ բոլոր հրեաների, կամ Ամերիկան՝ամերիկացիների, ապա Փաշինյանի բարձրացրած հարցն ամբողջովին դառնում է աբսուրդային, որը վայել կլիներ գուցե կամայական օտարին, բայց ոչ երբեք Հայաստանի վարչապետին:
Տեսնես «երկրապահ» Սասունն ի՞նչ կարծիք ունի այս հարցի վերաբերյալ…
Այս նյութը դիտել են - 640 անգամ