Գրում եմ աշխարհով մեկ սփռված թեմայի շուրջ ու ակնկալում եմ, բոլորիդ անձնական կարծիքը.Հայկ Զոհրաբյան
2024-02-04 07:26:00
Գրում եմ աշխարհով մեկ սփռված թեմայի շուրջ ու ակնկալում եմ, բոլորիդ անձնական կարծիքը` անկախ սեռից, տարիքից, կողմնորոշվածությունից, կարողությունից, ուղեղի շատությունից և մարդկային որակներից:
Խոսքը վերաբերվումա տիկտոկ կոչված հարթակին, նույն ինքը վիրտուալ աշխարհին, որտեղ մարդիկ բառիս բուն իմաստով վազում են փողի հետևից ու իրենց հետևից վազացնում են իրենց հետևորդներին` մարդկանց, ում շնորհիվ և գումարներ են աշխատում:
   Ընդհանրապես հեռախոսը ստեղծվել էր որպես կապի միջոց, ժամանակներըփոխվեցին, իսկ ժամանակը երբեք չի փոխվում, սա ընդգծենք հատուկ դեբիլների համար, այլ մարդիկ են փոխում ժամանակը` իրենց կողմից «ստեղծած» մոդայով, գլուխգործոցներով, հաջողություններով, ձեռքբերումներով, էշություններով և այլն:
    Ընդամենը երկու երեք հազար դրամով ինտեռնետ մուծելով մարդիկ ցույց են տալիս իրենց ամեն ինչը, բառիս բուն իմաստով, իսկ երկու երեք հազար դրամը ինչ որ մի տեղ մի ընտանիքում կարող է հացի հարց լուծել, ինչի՞ չեք անում, էդ բլոգերները ձեզանից լա՞վն են:
   Եկանք հասանք էնտեղ, որտեղ մարդիկ ինչ որ չքավորների կամ կարիքավորների օգնում են ու դա վիդեոների տեսքով «կերակրում են» մարդկանց, ժողովրդին, ազգին կամ ամբողջ աշխարհին ու դրանով փող են աշխատում հենց իրենք իրե´նց համար, իսկ մի՞թե լավություն անելը կամ ինչ որ մեկին օգնելը նորմալ չի, չպիտի՞ տենց լինի մարդու գիտակցական կյանքում կամ գիտակցության մեջ, իսկ էդ դեպքում ինչի՞ են հանրայնացնում, դե ի հարկե, պիտի քո շուրջ հավաքես մարդկանց բանակ ու էդ բանակի միջոցով ապահովես քո փող աշխատելու տարբերակը, ամեն մարդ չի կարողանա չքավորի հաշվին «հարստանա», ամեն մարդ չի կարա չքավորի աչքին նայի ու հետո հանգիստ քնի, որ նույն չքավորի հաշվին ինքն էդ օրը փողա աշխատել:
Ինչի՞ են վիդեոները սկսելուց առաջին բառը ու վերջանալուց վերջին բառը ասում` խնդրում եմ կիսվեք կամ դարձեք հետևորդ, որովհետև իրենց համար կարևոր չի, թե էդ չքավորը կամ կարիքավորը ովա ու ինչ պռոբլեմ ունի, ամբողջ «ցուցադրությունը» կամ վիդեոյի կռիվը` իմաստը, դա հետևորդ կամ լայքող «կպցնելնա», առանց էդ հետևորդի ինքը չի կարող գումար աշխատել: Սա մի կողմ, հուսով եմ հասկացաք սրա իմաստը:
   Եվ հետո...
էսօր արդեն երեխաներն են էդ վիրտուալ աշխարհի մեջ, երեխաներ, ովքեր իրենց ծնողների դաստիարակությունից դուրս չեն ուզում սովորել, չեն ուզում մասնագիտություն ունենալ ու նախընտրում են դառնալ տիկտոկյան «բլոգեր», որ իբր շատ փող աշխատեն: Եկեք բոլորս դառնանք «բլոգեռ» մարդկանց շնորհիվ` հետևորդների շնորհիվ փող աշխատենք ու հանգիստ քնենք: Իսկ հետո՞, հետո էլ չի լինի մասնագիտություն, չի լինի հացթուխ, կոշկակար, այգեպան, բժիշկ, դեղագործ, իրավաբան, տնտեսագետ, ուսուցիչ, ճարտարապետ, շինարար, բանվոր, իսկ ու՞ր կորավ դասակարգումները, կյանքի որակները, արժեքները, ինքնին կյանքի իմաստն ու նշանակությունը, այո կորավ, որովհետև երեխաները էլ չեն ուզում դառնալ ոստիկան, այլ «բլոգեռ», չեն ուզում դառնալ բժիշկ, այլ «բլոգեռ» և այլն: Ու սա ընդամենը փողի համար:
    Մարդու երեխան չգիտի նախադասության մեջ ստորակետը որտեղա դրվում, բայց ուզումա դառնա «բլոգեռ», որովհետև էդ մարդն էլ անգամ չգիտի, թե իր սեփական երկիրը քանի քաղաք, գյուղ կամ մարզ ունի, որովհետև իրենց ուշք ու միտքը փողնա, գոնե էն մեկից մի քիչ շատ փող ունենա: Էսօր մեծամասնության ուղեղը միայն փող ունենալնա ու կապ չունի, թե էդ փողը ոնց կգա իրենց քարտին կամ ոնց կգա կմտնի իրենց գրպանը կամ բարձի տակ, վերը գրածում ամեն բան արդեն ասվեց, ավելացնեմ, որ ծնողը երեխայի գլխին ձու է ջարդում նկարում ու ցույց տալիս, կինը մարդու վրայա «կայֆավատ» լինում, մարդը կնգա, երեխեն հոր, չուժոյի երեխեն էլ ինչ որ տարեց մարդու կամ պապիկի վրա ու սրա համադրությունն էլ էնա, որ նույն փողը ախպորն ախպոր դեմա հանում, կնգան մարդու, մարդուն կնգա, քուրը քրոջ, տալը հարսի, քենին փեսու, հարևանը հարևանի դեմ: Փողը, փողը, փողը...
Մարդը ծնվում, մեծանում, սովորում, աշխատումա, ձեռքա բերում մասնագիտություն ու էդ ընթացքում իր ծնողը սկսումա հպարտանալ իր ժառանգով, հպարտանումա իր երեխու վաստակով ու հաջողություններով, իսկ էդ երեխան արդեն ունենումա կենսագրություն` իր անցած կյանքը, որի մասին խոսում են թե հարևանները, թե հարազատները, թե ծանոթներն ու անծանոթները ու առանց հեռախոսի, իսկ վերը նշված «բլոգեռը» կենսագրություն չի ունենում ու իր ամբողջ կյանքը կամ կենսագրությունը ընդամենը մի կնոպկայով կարող ես փակել առհավետ:
Փող են խաղարկում, ավտո, տուն և այլն ու էս ամեն ինչի պատճառը մարդկանց էմոցիաները շահելով, կռծելով կամ խափելով փող աշխատելնա, մինչդեռ բանական, գիտակից աշխարհում մարդը պիտի քրտինք թափի իր աշխատանքի համար ու աշխատածը հալալ լինի:
Էսօր մարդու համար ամենակարևոր բանը դա իր կյանքի ժամանակնա, ոչ թե ունեցած փողն ու հեռախոսը, իսկ ինչի՞ համար եք թողնում, որ ձեր ժամանակը ձեզանից խլելով ձեր հաշվին փող աշխատեն:
Անցելա էն մութ ու ցուրտ տարիները, որտեղ աշխատանք չկար, հացը հերթով էր ու պանիրը գրովի: Էսօր եթե մարդը ցանկություն ունեցավ, ուրեմն իրեն կքցի ստեղ ընդեղ ու աշխատանք կգտնի, հաստա´տ կգտնի, իր երեխեն էլ սոված չի մնա, մեր օրերում ուղղակիորեն ամոթա աշխատանք չունենալը ու մեր երկրում 300.000-ից ավել Հնդկաստանից եկած ժողովուրդը դրա վառ ապացույցնա, որոնց մեջ ես չեմ տեսել գեթ մի ԲՈՌ, ով պարապա ու չի աշխատում որպես բանվոր, պահակ, դռնապան, մատուցող, ավտո լվացող, հավաքարար և այլն, որովհետև իրենց մեջ չկա հիմար ասույթներ, ինչպիսիք են` թագավոր լինելուց լավ բան, կեր խմի շարունակ, աշխարհը խալիա ոտի տակ կամ քիչ ենք, բայց հ*նդիկ ենք:
Կյանքի իմաստը լավ ավտո քշելն ու լավ ապրելը չի, այլ մարդ մնալն ու մարդ գտնելնա ու էդ մարդու հետ մարդկություն անելնա:
Բարի երեկո բոլորին:
Այս նյութը դիտել են - 578 անգամ