Համբերությունը սահման ունի, իսկ պատասխանւ կլինի շատ կոշտ».Մեսրոպ Մանուկյան
2024-02-07 02:00:00
«Պահանջ քաղաքապետին, թույլ չտալ, որ ավագանու անդամները նստած տեղից ռեպլիկներ անեն։ Համբերությունը սահման ունի, իսկ պատասխանւ կլինի շատ կոշտ»,-ասաց «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու՝ ընթացող արտահերթ նիստում։

Մինչև բուն ելույթին անցնելը նա նաև տեղեկացրեց, որ տիկին Խաչատրյանի համար ոտանավոր է գրել, բայց կպահի ու հաջորդ անգամ կկարդա։
Նա ավագանու ՔՊ-ական անդամներին դիմեց իրեն մանդատից զրկելու խնդրանքով, քանի որ ընդդիմադիրների ոչ մի խորհուրդ, հորդոր, առաջարկ հաշվի չի առնվում։
«Պարոն Գրիգորյան, շնորհավորում եմ ձեզ, քանի որ քաղաքը դատարկվել է, ոչ մի խցանում չկա։ Բայց այդ ամեն ինչի ամփոփումը լինելու է տարվա վերջին։ առաջարկել եմ բազում լուծումներ, որոնց արդյունքում կլուծվեր քաղաքի բեռնաթափման խնդիրը։ Խնագարում եմ ձեզ, հեռացրեք»,-ասաց Մանուկյանը։
Նա նշեց, շատ դեպքերում իր անձնական միջոցների հաշվին առաջարկների փաթեթ է կազմում, ներկայացնում, սակայն անտեսվում է։
«Բոյկոտ արել եմ, էլի եմ անելու»,-ասաց Մեսրոպ Մանուկյանը։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Այս նյութը դիտել են - 840 անգամ