«Նոր Հայաստան»՝ մեծ Հայաստանի փոխարեն. Նիկոլ Փաշինյանն առաջարկում է դառնալ Թուրքիայի պրոքսին2024-02-19 07:03:00
Մյունխենում կայացած տեղի հայերի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Սփյուռքում ՔՊ-ի վարկանիշը պրակտիկորեն զրոյական է, բայց ցույց տվեց մի բան ևս՝ այն, որ այդ իրողությունը հայաստանյան իշխանություններին չի կաշկանդելու՝ մինչև վերջ իրականացնելու այն վայ առաքելությունը, որ ստանձնել է Նիկոլ Փաշինյանը՝ իշխանությունը Հայաստանում վերցնելով:
Ինչի՞ արդյունք է Սփյուռքը:
Իրականում Սփյուռքը ոչ թե արդյունք է, այլ՝ հետևանք՝ հետևանք այն ցեղասպանութան որն ապրեց հայությունը 1914-23թթ.-ին: Այսինքն՝ ներկայիս Սփյուռքի հայրենիքը՝ այդ բառի ամենաուղիղ իմաստով, գլխավորապես քրդերով բնակեցված Արևմտյան Հայաստանն է կամ, թուրքական բառուբանով, Արևելյան Անատոլիան: Սա նշանակում է, որ ավանդական Սփյուռքի համար Հայաստանը չի կարող ու չպետք է սահմանափակվի ՀԽՍՀ-ի սահմաններով, իսկ եթե ինչ-որ մեկն այն սահամանփակում է, ապա աղճատում է «հայրենիք» հասկացությունն ու այն վերասահմանում է այնպես, որ Սփյուռքն ակամայից օտարվում է նաև ներկայիս Հայաստանի Հանրապետությունից, որի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է: Ինչո՞ւ:
Քանի որ Հայաստանի հանրապետությունը սփյուռքահայերի համար մեծագույն արժեք է նախևառաջ այն պատճառով, որ հետամուտ է հայոց ամբողջական հայրենիքի վերստեղծման նպատակին: Գուցե երբեք էլ Արևելյան Անատոլիան Արևմտյան Հայաստան չդառնա, բայց հենց միայն ազատագրված Արևմտյան Հայաստանի երազն ինքնին եղել ու մնում է այն սոսինձը, որը հայության հատվածները կապում է միմյանց, դարձնում միասնական: Այլ կերպ ասած՝ չկա մեծ Հայաստանի տեսլական, չկա Սփյուռք ու Հայաստան:
ՔՊ-ի առաքելությունը հենց դա է՝ մեծ Հայաստանի գաղափարը «նոր Հայաստանով» փոխարինելը՝ Հայաստան, որ կլինի Թուրքիայի կցորդը՝ զերծ ազգային իրական դիմագծից: Ավելին՝ նոր Սահմանադրության ընդունման հիմնահենքային պատճառներից մեկն էլ հենց դա է. ՔՊ-ն, բացահայտորեն սպասարկելով թուրք-ադրբեջանական տանդեմի ազգային շահերը, հայրենիքից բացառում է Շուշին, Կարսն ու Վանը՝ ստիպելու ողջ Հայությանը դառնալ թուրքական մի մեծ պրոքսի:
Ցավալին այն է, որ շատերը հասկանում են, թե ինչ է տեղի ունենում, բայց միջոց չունեն՝ կործանարար ընթացքը կանխելու:
Այս նյութը դիտել են - 602 անգամ