Շուտով շատերդ սրա նման փոշմանած երաժշտի դեմք եք ունենալու.Վահե Բալբաբյան
2024-02-22 02:04:00
Շուտով շատերդ սրա նման փոշմանած երաժշտի դեմք եք ունենալու։ Բոլոր նրանք, ովքեր ծառայել են պետականակործան ու ազգակործան պատուհասին ու նրա թշնամական ռեժիմին՝ հագուրդ տալով ամբիցիաներին, կամ CV-ում մի «ծանրակշիռ» տող ավելացնելու համար, կամ անձնական բարձր կապեր ստեղծելու համար, կամ պարզապես սեփական բարեկեցությունը բարելավելու համար, կամ բոլորը միասին։ Արդարանալով, թե իբր ծառայում եք Հայաստանի Հանրապետությանը։
Ձեզ արդարացում չկա, ոչ էլ ներում է լինելու։ Որովհետև ամենքդ ձեր տեղում մի քար եք քանդել մեր պետության հիմքից՝ մեծ, թե փոքր։ Հետո չասեք, թե չգիտեիք։ Գիտեի՛ք։ Ես ու իմ նմաններն ասել ենք ձեզ։
Շատերդ պարզապես օգտակար իդիոտներ եք այս թշնամիների համար, որոնց հայտնի ռետինե արտադրանքի նման օգտագործելու են ու դեն նետեն։
Հ.Գ. Ի տարբերություն Վահանի, շատերն էնքան ցռան են, որ նույնիսկ հեռացրեցին ինձ ֆեյսբուքյան ընկերներից, էլ չեմ խոսում իրական կյանքում իզն ու թոզը կորչելու մասին։ Ոչինչ չի մոռացվում։
Այս նյութը դիտել են - 793 անգամ