Ալավերդին հայտնվել է Արեն Մկրտչյանի լծի տակ
2024-02-26 00:33:00
 
Մամուլում հետաքրքրաշարժ տեղեկություններ են սպրդել այն մասին, թե իչպես է ՔՊ-ական Արեն Մկրտչյանը Ալավերդին դարձրել է սեփական հոր դուքյանը՝ կարևոր պաշտոնների տեղավորելով սեփական ազգականներին կամ էլ՝ ՔՊ-ի հետ ասոցացվող մարդկանց: 
Մասնավորապես՝ ըստ տեղեկությունների՝ Մկրտչյանի միջնորդությամբ Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանին ժամանակից շուտ հեռացրել են պաշտոնից՝ փոխարենը նշանակելով ՔՊ-ական Լորա Սարգսյանին, որին ամիսներ հետո փոխարինելու է գալու Արեն Մկրտչյանի աներ Կարեն Ազարյանը, որին էլ, իր հերթին, փոխարինելու է գալու արդեն անմիջապես Արեն Մկրտչյանի կինը՝ Կարինեն, որ այս պահին երևանյան հիվանդանոցներից մեկում է աշխատում:
Ինչպես կարելի է արձանագրել, Ալավերդին այսօր հայտնվել է Արեն Մկրտչյանի լծի տակ, ինչը, իհարկե, ունի խորքային քաղաքական պատճառներ. իշխանությունները հույս ունեն, որ բավարարելով Արեն Մկրտչյանի ընտանեկան կապրիզները՝ քաղաքը կկարողանան պահել կոնտրոլի տակ: Վերջիվերջո հո օտար մեկը չէ՞ Արենը, եթե օտար լիներ, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ «տուշոնկա շոու» կսարքե՞ր՝ անձամբ մոնտաժելով տխրահռչակ հոլովակը:
Բայց ՔՊ-ն ակնհայտորեն սխալ հաշվարկ է արել՝ դասեր չքաղելով նախկինների անցյալից: Ժամանակին էլ ՀՀԿ-ն էր երկիրն իր դուքյանը սարքել՝ կարծելով, թե նման կերպ կարող է իրավիճակ վերահսկել:
Վերահսկե՞ց:
Երկիրն այնպես պայթեց, որ ՀՀԿ-ից իսկի «Հ» տառը չմնաց: Նույնն էլ ՔՊ-ի հետ է լինելու. «Պ» տառը չի մնալու՝ անկախ նրանից, թե ՔՊ-ական պատգամավորի զոքանչն ու կնիկն ինչ պաշտոններ են զբաղեցնում հարազատ վայրերում: Որքան իշխանությունը բացարձականում է, այնքան խոցելի է դառնում:
Այս նյութը դիտել են - 699 անգամ