Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը
2024-03-04 01:50:00
Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը:
Ինչպես բնորոշ է ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներին, տիկին դեսպանը խույս տվեց համայնքային բաց հանդիպումներից:
Անցանկալի ու անակնկալ միջադեպերից հեռու մնալու համար Լիլիթ Մակունցը Լոս Անջելեսում մասնակցել է բացառապես փակ հանդիպումների, իսկ տարբեր կառույցներ նրա այցերն ու հանդիպումները կայացել են առանց նախապես հայտարարության:
2022 թվականի հունիսին Լոս Անջելեսում Զարեհ Սինանյանին ցուցաբերված «ջերմ» դիմավորումից հետո Հայաստանի իշխանությունների որևէ ներկայացուցիչ կամ պետական պաշտոնատար համայնքային բաց հանդիպումների մասնակցելու և հնչեցվող հարցերի ու քննադատությունների հետ առերեսվելու համարձակություն չի ունեցել:
Ի դեպ, Լոս Անջելեսում բնակվում եմ հարյուր հազարավոր ոչ միայն սփյուռքահայեր, այլ հենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնց խնդիրների հետ ծանոթանալը, նրանց լսելն ու նրանց իրավունքների պաշտպանությունը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի տարրական պարտականությունն է:
 

Robert Markarian

 
Այս նյութը դիտել են - 2119 անգամ