Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում ԱՄՆ
2024-03-04 06:25:00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2024 թվականի մարտի 6-9-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Ռաֆայել Գևորգյանինը, Արթուր Մայսուրյանինը և Ժակ Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին․
2) Գրիգոր Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին․
3) Ներսես Զեյնալյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին․
4) Մեսրոպ Գրիգորյանինը՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պարտականությունները կատարողին՝ եռօրյա ժամկետում ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»
Այս նյութը դիտել են - 2721 անգամ