ԱԺ-ում հավատարմագրված հարգելի լրագրողներ, ինչպես նաև նման լրագրողների վերադաս խմբագիրներ, որպես ՀՀ քաղաքացի ու հայաստանյան տեղեկատվական դաշտի որակից դդժգոհ մարդ, խնդրում էմ, կոչ եմ անում ու պարզապես պահանջում եմ․ ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ԱԺ-ում հարցազրույցներ ու նման անասուն ասուլիսներ անել մականունավոր պատգամավորների ու մասնավորապես Սամվել Ալեքսանյանի հետ։
Այն, ինչի դուք վերածել եք քաղաքական լրագրությունը պարզապես խայտառակություն է ու այն արդյունքը, որը մենք ունենք հիմա, երբ Ձեզ անվանում են նախիր, վիրավորում են, հայհոյում են, ձեռ են առնում, ստեղծել եք դուք՝ ինքներդ։
Մի՞թե ԱԺ-ում աշխատող լրագրողների մոտ չկա պարզ մարդկային արժանավատվություն։
Մի՞թե այդ լրագրողներն ու իրենց խմբագրերն իսպառ մոռացել են իրենց մասնագիտական էթիկայի ու պրոֆեսիոնալիզմի մասին։
Մի՞թե այդ մի քանի հազար ավել դիտումն ու այցելություններն այնքան կարևոր են, որ թույլ տաք, որ Ձեզ այսպես ձեռք առնեն ու մեզ էլ հետը։
Մի՞թե դուք չեք հասկանում, որ մարդիկ, ում մականնունները Լֆիկ են, Շմայս են, Թոխմախի Մհեր են, Շշի Մելո են, Բուլկի եսիմ ինչ են և այլն, չեն կարող տալ այլ որակի ու բովանդակության պատասխաններ ու մեկնաբանություններ, քան տեսնում ենք այս ու բազմաթիվ այլ տեսանյութերը։
Մի՞թե 131 պատկգամավոր հաշվող հայոց պառլամենտում այդ 7-10 հոգուց բացի այլ պատգամավորներ չկան, որոնք կարող են ավելի հոդաբաշխ ու մասնագիտական պատասխաններ տան։
Մի՞թե ու բացի նրանից, որ ինքներդ Ձեզ չեք հարգում, նաև Ձեր լսարանին եք առհամարհում։
Դադարեցրեք այսպիսի էժան սենսացիաներ որոնելը։ Դադարեցրեք նման ադիոզ տխմարներին հարթակ տրամադրելը։ Դադարեցրեք նման խայտառակությունները հրապարակայնացնելը։ Դուք սիրում եք կրկնել, որ հասարակությունն իրավունք ունի իմանալ, իսկ ես Ձեզ հիշեցնեմ, որ հասարակությունն իրավունք ունի նաև այսպիսի աղբի փոխարեն պրոֆեսիոնալ ու որակյալ լրագրություն ստանալ։
Գրիգոր Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1490 անգամ