Հարգելի պր. Գեւորգ Կուտոյան,
Հարգելի պարոն Կուտոյան՝ Ձեր այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ փոխանցում եմ բարեմախթանքներս եւ Ձեր ուշադրությանը ներկայացնում ինձ պարտադրված անօրինական կարգավիճակը:
2015 թվի մայիսի 21-ին, առանց որևէ հիմնավորման, Երևանի Զվարթնոց օդանավակայանում իմ մուտքն հայրենիք արգելվեց:
Ավելի քան 12 ժամ օդանավակայանում ինձ «բանտարկելուց» հետո, կամքիս հակառակ Հ.Հ. Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցներն ինձ նույն ինքնաթիռով վերադարձրին Փարիզ: Զվարթնոցի տանջալից ժամերի ընթացքում անպատասխան մնացին իմ բոլոր հարցադրումներն ու արդարացի բողոքները: Միակ պատասխանը, որը տրվեց Զվարթնոցում, անհարիր էր 21-րդ դարի ժողովրդավարության բոլոր նորմերին:
«Վերևից հրաման կա, Ձեր մուտքը Հայաստան արգելված է» հայտարարեց անվտանգության աշխատակիցը և ինձ ուղեկցեց վերադարձի օդանավ:
Ինձ համար մինչեւ օրս հասկանալի չէ իմ մուտքը Հայաստանի հանրապետություն ինչու արգելվեց եւ ինչու մինջեւ հիմա չկա որեւէ հիմնավորում:
Ես բազմիցս դիմել եմ ՀՀ ԱԱ Ծառայությանը պահանջելով, կամ հիմնավորել մուտքի արգելքը, կամ չեղարկել այդ անօրինական որոշումը, բայց ապարդյուն՝ բոլոր հարցումները մնացել են անպատասխան:
Սփյուռքի տարբեր գաղթօջախներ տեղեկանալով՝ խիստ դատապարտում են նման անօրինական վերաբերմունքը սփյուռքահայի նկատմամբ եւ փոխում իրենց կարծիքը Հայաստանի ներկա իշխանության եւ հատկապես ԱԱԾ-ի նկատմամբ՝ համարելով այն իշխանական լծակ իրենց ոչ համակիր մարդկանց ճնշելու համար:
Եթե դա այդպես չէ, ապացուցեք, բացեք իմ ճանապարհը հայրենիք:
Ես դիմում եմ Ձեզ հույս ունենալով որ որպես ԱԱԾ-ի նոր պետ, որ Դուք կպատասխանեք եւ կապացուցեք որ Հայաստանում դեռ կա արդարադատություն եւ ես կկարողանամ ազատ այցելել իմ շատ սիրելի հայրենիք:
Շանթ Ոսկերիչյան
Ֆրանսիա,Փարիզ 23/02/2016
Այս նյութը դիտել են - 1350 անգամ