«Կարգին Հայկոն» որոշել է կաշին փոխել ու դառնալ սև՞2024-03-19 23:26:00
«Կարգին Հայկոյի»՝ յութուբյան ալիքներից մեկին օրերս տված հարցազրույցը բավական ուշագրավ պատկեր արձանգրեց. պարզ դարձավ, որ Մարությանը վերջնանապես որոշել է կաշի փոխել ու դառնալ սև:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ «Կարգին Հայկոն», քծնելով ՔՊ-ին ու Նիկոլ Փաշինյանին, «դարակազմիկ» միտք էր արտահայտել՝ հանրությունը սեգմենտավորելով սևերի ու սպիտակների: Մասնավորապես՝ նա պնդել էր, թե իշխանությունների աջակիցները սպիտակներն են, իսկ ընդդիմացողները՝ սևերը: Այդպիսով Հայկոն փորձել էր ՔՊ-ին իր նվիրվածությունն ընդգծել՝ շարունակելու օգտվել կյանքի այն բարիքներից, որոնք ընձեռել էր իրեն քաղաքականությունը:
Եվ ահա օրերս Հայկոն հանդես է եկել այնպիսի հայտարարություններով, որոնք չարժե անտեսել: Նախ՝ Ալեն Սիմոնանին է փնովել՝հայտարարելով, թե նա էր ուզում դառնալ քաղաքապետ, իսկ երբ նրա փոխարեն դարձավ ինքը, Սիմոնյանը «մի փոքր» տխրեց, ապա՝ խոսել է իր վրա գործադրված ճնշումների մասին՝ քաղաքապետարանը մաքրելու նախկինների կադրերից, ինչին ինքը չի գնացել, քանի որ գնահատել է մարդկանց աշխատանքը, հրաժարվել ամեն ինչին քաղաքական ենթատեքստ հաղորդել: Կարճ ասած՝ բացի այն, որ միամիտ աչքեր արած փնովել է իշխանություններին, հասցրել է նաև ոմանց օճառվել:
«Կարգին Հայկոն» հայկական քաղաքական դաշտի ներկայիս վիճակի լավագույն հայելին է:
Չկան սահմաններ, չկան գաղափարներ, չկա ոչինչ: Կա կյանքում մի բանի հասնելու նպատակ, կա հարստանալու մոլուցք ու կա «ջրի երեսին մնալու» տենչ և վերջ:
Ինչպես հայտնի է, խոսվում է այն մասին, որ 2024-ին ՔՊ-ի իշխանությունը կարող է ավարտվել: ըստ երևույթին, Հայկոի ականջին էլ են նման լուրեր հասել, և նա որոշել է լուծել իր գոյատևման խնդիրը նոր պայմաններում, որոնք կարող են շատ արագ Հայաստանում ձևավորվել:
Ի դեպ՝ «Արա՛, ոնց եմ ես ձեզնից զզվում» արտահայտությունը ևս թևավոր է դարձել: Այն Հայկոն էր Հանրապետության հրապարակում 2018-ին բարձրաձայնել՝ մեջբերում կատարելով իր իսկ մասնակցությամբ ցուցադրվող սիթքոմներից մեկից:
Հիմա է՛լ նախիններից չի՞ զզվում: Ճիշտ է՝ փորձում է երբեմն-երբեմն տպավորություն ստեղծել, թե կապ չունի նրանց հետ, բայց ակնհայտ է, որ նրա այդ փորձերը միմիայն ծիծաղ են առաջացնում՝ է՛լ ավելի ընգծելով հանրահայտ հումորիստի լպրծուն էությունը:
Ի՞նչ է անելու Հայկոն, եթե, այնուամենայնիվ, ՔՊ-ական իշխանությունը շարունակի հարատևել: Փորձելու է թերևս ընդդիմութուն խաղալ, բայց այն սահմանում, որը կգծեն իշխանություններն իր համար: Հայկոն հեռուն է տեսնում. եթե իշխանութունները փոխվում են, հնարավորություն է ստանում նոր պայմաններում ինքնառեալիզացվել, եթե՝ ոչ, ապա կարող է ՔՊ-ին առաջարկել կառավարելի ընդդիմության դերակատարություն:
Կարևորը քաղաքականությունը չլքելն ու դրա ընձեռած բարքիներից օգտվելու հնարավորոթյունը ձեռքից բաց չթողնելն է և վերջ:
Այս նյութը դիտել են - 951 անգամ