Պատվերի թիկունքում Հովիկ Աբրահամյանն է. նամակագրություն...2016-02-23 08:44:00
Փետրվարի 12-ի իր ելույթում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ասել էր. «Ի վերջո ու՞մ է պետք այն պաշտոնյան, որն իր գործունեության մասին յուրաքանչյուր հրապարակումից իրեն կորցնում է և ամբողջ օրը զբաղված է այս կամ այն կայքից ու թերթից իրեն ապահովագրելով՝ այդ ճանապարհին օգտագործելով ցանկացած միջոց:
Գործը թողած և ուրիշների մասին անընդհատ պատերի տակ խոսացող մարդիկ տեղ չունեն մեր իշխանության մեջ»:
Այս հորդոր-նկատողությունից ընդամենը մի քանի օր անց իրադարձություններ տեղի ունեցան, որոնք ապացուցում են, թե ինչքան լավ է ճանաչում
իր թիմին Սերժ Սարգսյանը:
Օրերս միջադեպ տեղի ունեցավ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի և մի խումբ լրագրողների միջև: Մասնավորապես՝ որոշ լրագրողներ հայտարարեցին, թե Սեդրակյանը բոլորին նախիր է անվանել, հետո՝ հայհոյել: Նման բան պնդողները, սակայն, անհասկանալի պատճառներով այդպես էլ չկարողացան ներկայացնել տեսաձայնագրությունը, որտեղ լսվում է Սեդրակյանի՝ լրագրողներին ուղղված նախիր ձևակերպման արտաբերումը: Բայց այս մասով գրեթե ամեն ինչ ասված է ու ծավալվելու կարիք էլ չկա:
Մեզ այլ բան է հետաքրքրում: Վերջին մի քանի տարիների կյանքը ցույց է տվել, որ ամենատարբեր քաղաքական ակցիաների իրականացման ճանապարհին, երբ ինքնակազմակերպվում է ազնիվների ու իսկապես արժանապատվություն ունեցողների բանակը, հանկարծ այդ շարքերում ներդրվում են առանձին մարդիկ, որոնք փորձում են դեպքերի զարգացման ընթացքը ծառայեցնել բոլոովին այլ շահերի: Նրանք, ովքեր արագորեն հասկանում են գործընթացը իրենց դուրս են դնում «պատվերով» առաջ գնալու միամտությունից:
Կան այնպիսիները, որոնք մինչև վերջ այդպես էլ չեն հասկանում՝ ի՞նչ տեղի ունեցավ: Շատերն այդպես էլ մնում են մակերեսի վրա՝ իրենց ցանցառ գնահատականներով ու պատկերացումներով: Այդպիսի տրամաբանությամբ են զարգացել դեպքերը նաև այս անգամ՝ լրագրողներ-Մհեր Սեդրակյան «բանավեճում»:
Հիմա կոնկրետ փաստերի մասին:
Քաղաքական շրջանակներում մի քանի օր է խոսում են, որ տեղի ունեցածը ուղղորդվում և կազմակերպվում է ինչ-որ ուժերի կողմից: Հենց այստեղ էլ առաջ է գալիս երկրորդ հարցադրումը՝ ի՞նչ ուժերի մասին է խոսքը կամ ո՞ւմ է պետք ձնագնդի էֆեկտ հաղորդել անկարևոր մի գործընթացի: Այս օրերին բազմաթիվ տարբերակներ լսեցինք, բայց մեր ձեռքի տակ եղած փաստերը մեզ թույլ են տալիս կանգնելու միայն մեկ տարբերակի վրա:
Facebook-ի քննարկումներում մի տեսակետ էր անընդհատ շրջանառվում. համաձայն դրա՝ Երևանի քաղաքապետ դառնալու ամբցիաներ ունեն Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, և այս ամենը պետք է դիտարկել հենց այդ կոնտեքստում: Նմանատիպ գրառումների հեղինակները պնդում էին, թե հիմա Հովիկ Աբրահամյանը պատվեր է իջեցրել հերթական անգամ սևացնելու Սեդրակյանին, որպեսզի մրցապայքարից դուրս թողնի Սեդրակյաններին: Մրցապայքարն, ի դեպ, սարերի հետևում չէ: Ի սկզբանե այս տեսակետին կարևորություն չտվեցինք: Սակայն դեպքեր տեղի ունեցան, որոնք ապացուցելու են գալիս՝
ա. Մհեր Սեդրակյանի դեմ իրականացված քայլերն իսկապես կազմակերպվում և ուղղորդվում են,
բ. այդ ամենի հետևում կանգնած է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը,
գ. Մհեր Սեդրակյանի դեմ լրագրողների ստորագրահավաքին միացել է 7 պատգամավոր՝ 2-ը պաշտոնապես դեռևս համարվում են ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչներ, 2-ը
«ժառանգությունից» են, մեկն անկախ պատգամավոր է, իսկ ահա մյուս 2-ը՝ ԲՀԿ խմբակցությունից են: Իսկ ԲՀԿ-ն, ինչպես հայտնի է, դարձել է Աբրահամյանի գրպանային քաղաքական ուժը և դրա՝ ղեկավարի մակարդակով ստորագրահավքին միանալը, հնարավոր կլիներ բացառապես համապատասխան հրահանգի դեպքում:
Այս մասին է վկայում այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, որը փաստացի համարվում է Հովիկ Աբրահամյանի աշխատողը, որոշակի հետաքրքրվածություն է ցուցաբերում լրագրողների՝ այս թեմայով հրապարակումների մասով: Ավելին՝ Աբրահամյանն այդ հարցն ուղղակիորեն քննարկում է այն լրագրողի հետ, որը առաջինն է լսել նախիր բառը և ակտիվորեն հետամուտ եղել հարցի բարձրաձայնմանը:
Ի՞նչ է սա նշանակում՝, թողնում ենք առանց մեկնաբանության՝ միաժամանակ ներկայացնելով մեր տեսակետը ներկայացնոց գրագրությունը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Այս նյութը դիտել են - 1397 անգամ