Ժուռնալիստների միությունը երկակի ստանդարտներով է առաջնորդվում2024-03-22 12:03:00
Ժուռնալիստների միությունը շտապել է դատապարտել «Իմնիմինիմի» պոդքաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունը՝ կատարվածին տալով բավական սուր որակումներ ու գնահատականներ: Սամսոնյանից բացի կալանավորվել էր նաև նրա գործընկեր Վազգեն Սաղաթելյանը, որը նույն պոդքաստի համահեղինակն ու վարողն է:
Ինչ խոսք՝ գովելի է Ժուռնալիստների միության կողմից ստացված այսքան արագ արձագանքը, բայց հարց է առաջանում, թե ինչո՞ւ Սաթիկ Սեյրանյանը ոչ բոլոր դեպքերում է այսքան օպերատիվ: Կան բազմաթիվ օրինակներ, երբ Ժուռնալիստների միությունն ուղղակի լռել է, կույր ձևացել այն ժամանակ, երբ պետք էր խոսել, ծպտուն չի հանել, երբ կար գանգատնվելու պատշաճ առիթ, երբ լրագրողներ էին բացահայտորեն հալածվում:
Թերևս դաշտին քաջածանոթ մարդկանց համար Ժուռնալիստների միության այսօրինակ օպերատիվությունը տարօրինակ չի կարող դիտարկվել՝ հաշվի առնելով այդ կառույցի ստեղծման ակունքները, ֆինասնավորման աղբյուրները, անձամբ Սեյրանյանի կապերը:
Լրատվադաշտը Հայաստանում վաղուց է բաժանված սևի ու սպիտակի, յուրայինների ու օտարների, և այդ բաժանման ակունքներում, որքան էլ տարօրինակ է ու ցավալի, կանգնած է նաև Ժուռնալիստների միությունը, մինչդեռ այս կառույցի առաքելության տրամաբանությունը ի սկզբանե տրամագծորեն հակառակը պետք է լիներ՝ բացառելու համար այսօրինակ դեպքերը:
Այս նյութը դիտել են - 847 անգամ