Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները2024-03-29 01:07:00
Վաղ առավոտից իրավապահները խուզարկություն են իրականացնում «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի համակիրների, խորհրդի անդամների բնակարաններում, ԱԺԲ գրասենյակներում։
Բևեռից հայտնում են, որ խուզարկություն է ընթանում Ժիրայր Սեֆիլյանի, Արա Պապյանի, Կարո Եղնուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Վահագն Ավագյանի բնակարաններում։
«Խուզարկությունները կրում են համատարած բնույթ:
Մարզերում ևս խուզարկում են Բևեռի աջակիցների տները և Բևեռի գրասենյակները»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ մարտի 28-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, երեք անձ փորձել էն ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2-ը վիրավորվել էին և տեղափոխվել բուժհաստատություն։
ՆԳՆ-ն հայտնել էր, որ քաղաքացիներն ԱԺԲ անդամներներ են։
Այս նյութը դիտել են - 750 անգամ