Քեթրինի Միհրանի բախտը բերել է նաև սիրելի կնոջ հարցում...
2016-02-23 16:37:00

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանին ճակատագիրը ժպտացել է ոչ միայն այն բանի համար, որ նա Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է և տերն է ամենաեկամտաբեր պաշտոններից մեկին: Քեթրինի Միհրանի բախտը բերել է նաև սիրելի կնոջ հարցում: Երջանիկ զույգը ընտանեկան համերաշխ կյանքը զարդարում է հրաշքներով:


Ուրիշ էլ ինչպե՞ս կանվանես այն, ինչին ընդունակ է Պողոսյանի կինը: Այս տիկինը, ըստ պաշտոնական հայտարարագրերի, ունի զրո եկամուտ: Բայց դա նրան բոլորովին չի մտահոգում, որովհետև նա` Կարինե Մխիթարյանը 0 դրամ տարեկան եկամուտով գնել է 70.000 դոլար արժողության «RANGE ROVER SPORT-HSE» մակնիշի ավտոմեքենա:


Օդից տասնյակ հազարավոր դոլարներ ստեղծող կնոջը պիտի նույնիսկ սեփական ամուսինը նախանձի, որովհետև Քեթրինի Միհրանը իր միլիոնները ստեղծելիս գոնե մի փոքր ջանք է գործադրում: Օրինակ, ասում են, թե միայն անցյալ տարի և միայն բանանի ներկրումից վերջինս ունեցել է ահռելի շահույթ, թեև թղթերի վրա այնպես է ներկայացված, որ իբր եղածը ընդամենը 22 մլն 359 հազար դրամի եկամուտ է, որից աշխատավարձը` մոտ 12,5 մլն, իսկ մնացածը` վարձակալության դիմաց ստացված վճարներ:

 

shame.am

Այս նյութը դիտել են - 1541 անգամ