Սասուն Միքայելյանին Նիկոլ Փաշինյանը վախեցրե՞լ է, թե՞ նա է հոժարակամորեն ուրացել2024-04-03 20:17:00
2016-ի ապրիլին Ադրբեջանի կողմից իրագործված ագրեսիայի հաջող հետմղման 8-րդ տարելիցի կապակցութամբ հայաստանյան իշխանությունները ոչ միայն ոչինչ չասեցին, այլև նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին խոսել, նախընտրեցին աղավաղված ուղերձի ֆորմատով այս տարվա ապրիլի 2-ը նշանավորել: Մասնավորապես՝ շատերի ուշադրության կենտրոնում է հայտնվել ԵԿՄ կողմից այդ առթիվ տարածված գրառումը, որտեղ տեղ չի գտել անգամ «Արցախ» բառը: «8 տարի առաջ այս օրերին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվեցին տասնյակ զինծառայողներ, կամավորներ, խաղաղ բնակիչներ: Հավերժ հիշատակ անմահացած նահատակներին, խոնարհում Ապրիլյան քառօրյա պատերազմի մարտիրոսված հերոսների շիրիմներին»,-նշվում է ԵԿՄ գրառման մեջ:
Ոմանք ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ նման աղքատիկ բովանդակությամբ տեքստ առաջին անգամ է, որ տարածվում է, քանի որ նախորդ գրառումներում շատ ավելի համարձակ տողեր էին տեղ գտել, իսկ «Արցախ» կամ «Ղարաբաղ» եզրերից էլ տեքստը գրողները այսքան հուշտ չէին եղել:
Ի՞նչ է տեղի ունեցել այս անգամ, որ Սասուն Միքայելյանը, փաստորեն, որոշել է նույնիսկ ուրանալ «Արցախ» բառը՝ հանդես գալով այնպիսի մի գրառմամբ, որ թերևս ավելի լավ կլիներ, եթե չարվեր, քան արվեր այնպես, որ ի ցույց դներ Սասուն Միքայելյանի ու նրա կողմից ղեկավարվող ԵԿՄ-ի բարոյահոգեբանական վիճակը:
Սասուն Միքայելյանին Նիկոլ Փաշինյանը վախեցրե՞լ է, թե՞ նա է հոժարակամորեն գլխի ընկել, որ հոսանքին հակառակ լողալու դեպքում շեֆին կարող է բարկացնել՝ իր ու որդու համար դրանից բխող բոլոր նյութատեխնիկական հետևանքներով: Ուստի Սասուն Միքյալեյանը որոշել է չխաղալ կրակի հետ ու չգրգռել վերադասի նյարդերը՝ շարունակելու հանգիստ վայելել:
Նման վախկոտություն դրսևորելով՝ Սասուն Միքայելյանը ևս մեկ անգամ ապացուցում է այն ճշմարտությունը, որ իր գտնվելը ԵԿՄ-ում ոչ միայն ավելորդ է, այլև հանգեցնում է քայքայիչ հետևանքների՝ քայքայիչ Հայաստանի, բայց, իհարկե, ոչ երբեք Սասունի համար:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 973 անգամ