ՔՊ-ական կարկառունն ուրացել է Հայոց ցեղասպանությունը .ի՞նչ ազգության է պատկանում Անդրանիկ Քոչարյանը2024-04-15 18:34:00
Հայաստանյան իշխանությունները շարունակում են հաջողությամբ առաջ տանել իրենց հակազգային ու թրքահաճո քաղաքականությունը՝ օրեցօր սահմանելով նորանոր ռեկորդներ: Այս անգամ էլ ՔՊ-ական իշխանութան թիրախում է հայտնվել Ցեղասպանության հարցը՝ պայմանավորված թերևս ապրիլի 24-ի մոտ լինելու հանգամանքով:
«Ազատությանը» տված հարցազրույցում կարկառուն ՔՊ-ականներից Անդրանիկ Քոչարյանը, որ բարձր պաշտոն է զբաղեցնում ԱԺ-ում, գործնականում կասկածի տակ է առել Հայոց ցեղասպանության իրողությունը՝ պահանջելով 1,5 միլիոն զոհերի անուն-ազգանունները:
Արձագանքելով Հրայր Թամրազյանի նկատառմանը, որ կա մտավախություն, որ վարչապետը իրական Հայաստանի փիլիսոփայությամբ Ցեղասպանության ճանաչման նպատակներից հեռանալու, հրաժարվելու հիմք է ստեղծում, մասնավորաբար, ասել է. «Ունենք թանգարան, ցեղասպանության հետ կապված ամեն ինչ ունենք՝ գիտաժողովներ, գրքեր, դոկտորական աշխատանքներ, բայց ամենակարևորը պետք է ունենալ այդ միլիոնուկեսի ազգանունները, որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում, որպեսզի դա լինի շատ թիրախային։ Մենք այդ խնդիրը տասնյակ տարիներով չենք լուծել։ Հիմա պետք է կենտրոնանանք։ Հենց իրական Հայաստանը տալիս է այդ հնարավորությունը նաև Ցեղասպանության բացթողումը դարձնել իրականություն։ Պարզ է, չէ՞, որ եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել, և Ցեղասպանության թանգարանի պատը պետք է լրացված լինի այդ ազգանուններով»:
Ի դեպ՝ արձանագրենք նաև, որ նույն այս միտքը Քոչարյանը կրկնել է մեկ օր անց՝ ԱԺ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ կասկածի տակ դնելով ցեղասպանվածների թիվը. «Գուցե այդ թիվն ավելի շատ է կամ ավելի քիչ, մինչև հիմա մեր պետությունը ինչի՞ այդ խնդիրը չի հասցեականացրել, հրեաներին դա հաջողվել է, մեզ չի՞ հաջողվում, դա շատ կարևոր է ապագայում մեր հարաբերությունների կառուցման համար, դրանից վատ մի զգացեք։ Ցեղասպանության թանգարանում այդ նկարներից բացի պետք է լինի մեր նահատակված ժողովրդի անուն-ազգանունները, եթե չենք արել, թերացել ենք, այդ խնդիրը պետք է ունենա սկիզբ և ավարտ։ Եթե մենք դա չարձանագրենք, հակառակ կողմը միշտ կարող է ասել՝ այդպիսի բան չի եղել, մինչև հիմա էլ ասում է, այլ նպատակ ման մի եկեք»:
Անդրանիկ Քոչարյանը, որ շատ է սիրում պարծենալ հատկապես Վազգեն Սարգսյանի հետ հարաբերություներով ու ընկերությամբ, և որն իրականում մի լավ ծեծ է կերել նույն Սպարապետի կողից ասենք «Դինամոյում», իր խոսույթում սկսել է արտահայտել Թուրքիայի Հանրապետության ազգային շահերը՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության փաստը ու դրա լինել-չլինելը պայմանավորելով նահատակված հայորդների անուն-ազգանունների պեղման խնդրով:
Գաղտնիք չէ, որ Թուրքիայի համար Ցեղասպանության հարցը գոյության հարց է. եթե ընդունեն, որ եղել է ցեղասպանություն, ապա մեջտեղ է գալու հատուցման հարցը,ինչի պատճառով էլ, ըստ էության, Թուրքիան տասնամյակներ ի վեր անում է հնարավորն ու անհնարինը՝ հարցը ջրելու համար, ու չնայած նույիսկ ԱՄՆ-ի նախագան է փաստը ճանաչել ու դատապարտել և ոչ մեկ անգամ, բայց թուրքական կառավարությունը, երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դրած, շարունակում է հերքել սեփական ամոթալի անցյալը՝ պատախանատվությունից խուսափելու համար:
Հիմա, փաստորեն, Անդանիկ Քոչարյանն ու Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը միանում են թուրքիայի կառավարաությանը՝ օգնելով թշնամիներին առավել համոզիչ թվալ Ցեղասպանության փաստը հերքելիս: Քոչարյանն ասես հուշում է թուրքական պրոպագանդային, թե է՛լ ինչպես կարող են կասկածի տակ առնել կատարվածը, ինչպես կարող են հերքել անհերքելին:
Ենթադրենք, թե չի հաջողվում պեղել բոլոր զոհերի անձնական տվյալներն ու դրանք զետեղել թանգարանում, մի՞թե դրանից հետևելու է, որ ոչ թե թուրքերն են հայերին ցեղասպանել, այլ՝ հակառակը: Նման տեմպերով շարունակելու դեպքում հեռու չէ այն ժամանակը, երբ անդրանիկքոչարյանները Երևանի ուղիղ մեջտեղում վեր կխոյացնեն ազատագրական շարժումների հետևանքով սպանված օսմանների հիշատակը հավեժացնող հուշարձանը՝ Անդրանիկին, Գևորգ Չաուշին ու Նժդեհին մարդակեր հռչակելով:
Մի՞թե այսքանից հետո կգտնվի մեկը, որ սրանց հայ կհամարի: Թուրքերը, որ տեղով կրակ էլ դառնային, չէին կարող այնքան մեծ վնաս հասցնել համաշխարհային հայությանը, որքան սրանք՝ ներկա պահին:
Կա՞ այստեղ հայության մեղքը: Թերևս, քանի որ երբեք ՔՊ-ն չէր վերցնի իշխանությունը, եթե ողջ հայությունը 2018-ին ոտքի չկանգներ ու չխաբվեր՝ չիմանալով՝ իրականում ում են ղեկավար կարգում Հայաստանի գլխին, ովքր են ՔՊ-ականներն ու ինչ իրական նպատակներ են հետապնդում:
Այս նյութը դիտել են - 939 անգամ