Սասունը կրկին ապացուցեց, որ իրական երկրապահների թշնամին է
2024-04-22 07:41:00
 Մինչ ՔՊ-ականները, մեկը մյուսին հերթ չտալով, քարոզչական դաշտում փորձում են ապացուցել Նիկոլ Փաշինանի ծրագրին իրենց հավատարմությունը՝ Տավուշում տեղի ունեցող քաոսը ներկայացնելով որպես Հայաստանի իրական անկախության առհավատչյա ու պարտադիր պայման, Փաշինյանի հավատարիմներից Սասուն Միքայելյանը նույն բանը փորձել է անել գործնական դաշտում՝ Տավուշի սահմանամերձ գոտում իրենց բողոքի ձայնը բարձրացրած մարդկանց դիտավորյալ վրաերթի ենթարկելով: Մասնավորապես՝ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ԵԿՄ տարբերանշանով ավտոմեքենան փորձում է վրաերթի ենթարկել իրենց բողոքի ձայնը բարձրացրած մարդկանց՝ նրանց վախ ներշնչելու ու հավելյալ կուտակումներ թույլ չտալու:
Այն հատվածը, որն այսօր հայաստանայն իշխանութունները ջանում են ամեն գնով թողնել ադրբեջանցիներին, ժամանակին ազատագրվել է ԵԿՄ-ականների ու գեներալ Մանվել Գրիգորյանի ջանքերով նաև: Ահա այս ֆոնին է, որ առավել քստմնելի է թվում Սասուն Միքայելյանի շողոքորթությունը Փաշինյանին, երբ ավելորդ անգամ Միքայելյանն ապացուցում է, որ այն համազգեստը, որը կրում է նրա մարմինը երկրում իշխանափոխությունից հետո, իր հագովը չէ, նա դրա մեջ մի օտար մարմին է՝ արհեստականորեն դրա մեջ ներդրված:
Հիմա Սասունը պետք է ոչ թե ցուցարաներին վրաերթի ենթարկեր՝ օգնելով Ադրբեջանին սեփականել բնիկ հայկական հողերը, այլ հենց ինքը միանար այդ ցուցարարներին՝ իր անհամաձայնությունը հայտնելով այն քաղքականութանը, որ իրագործվում է Հայասանում թուրքական 5-րդ շարասյան կողմից: Ա՛յ դա կլիներ երկրապահին վայել պահվածք ու կեցվածք:
Բայց եթե Սասուն Միքայելյանը ոգով լիներ այնպիսին, ինչպիսին ներկայանում է տեսախցիկների առաջ, նա երբեք ՔՊ-ի շարքերում տեղ չէր գտնի, նույն 2018-ի արկածախնդրությանը չէր մասնակցի, պատերազմին ու դրանից հետո իրեն ցռան Վերգոյի նման չէր դրսևորի՝ ընկնելով բացառապես սեփական կաշին փրկելու ու այն խնամելու հետևից:
Այս նյութը դիտել են - 1356 անգամ