Աննա Հակոբյանի աննախադեպ խայտառակությունը՝ Ծիծեռնակաբերդում. ո՞վ կմտածեր2024-04-24 10:53:00
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում տեղի է ունեցել հիրավի աննախադեպ մի բան. Նիկոլ Փաշինյանի կինն ու դուստրը հենց հուշահամալիրում ծաղիկ խոնարհելիս բախվել են նվաստացուցիչ վանկարկումների ու հակազդման՝ այնտեղ ներկաների կողմից արժանանալով «Աննա ցեղասպան», «Թուրք Նիկոլ», «Գետինը մտնես» և այլ ստորացուցիչ պիտակավորումների: Այսպիսով՝ համազգային ատելությունը՝ այս իշխանությունների հանդեպ գոյություն ունեցող, թափվել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների գլխին:
Երբ 2018-ին ՔՊ-ն իշխանություն էր վերցնում, կմտածե՞ր մեկնումեկը, որ ամեն ինչ կարող է ավարտվել այսքան անփառունակ կերպով: Կամ քանի՞ գրոշ արժե այն բարեկեցիկ կենցաղն ու կուտակվող միլիարդները, որի գինը, փաստորեն, սա է: Թերևս չի գտնվի մի նորմալ հայ, որը կհամաձայնվի ունենալ աշխարհի բոլոր բարիքները՝ սեփական ժողովրդի կողմից հենց Ծիծեռնակաբերդում նման խայտառակության բախվելու գնով:
Այո՛, բոլորն էլ ցանկանում են լավ ապրել, իրենց զավակներին անհատակ հարստություն ժառանգել, ցանկանում են ունենալ իշխանություն և այլն, բայց այն, ինչին բախվում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքը հիմա, իսկապես զրոյացնում է նյութական բարիքերի արժեքը՝ այդ ամենը վերածելով չարիքի, խայտառակության աղբյուրի:
Կա՞ր հնարավորություն՝ սեփական ընտանիքը նման խայտառակությունից փրկելու, սեփական արժնապատվությունը չվաճառելու: Անշուշտ: Դրա համար ընդամենը հարկավոր էր պատերազմում կրած պարտությունից հետո հեռանալ իշխանությունից՝ ժողովրդից ու ողջ ազգից ներողություն հայցելով:
Ցավոք, ոչ բոլորն ունեն սխալի կեսից հետ դառնալու ունակություն:
Այս նյութը դիտել են - 1011 անգամ