Սասունը «Վիլիսը» հայ մարդուց կարևոր է համարել
2024-04-24 11:10:00
Սասուն Միքայելյանն է վերջապես մեկնաբանել Տավուշում ԵԿՄ-կանների վարքագիծը՝ ոչ միայն արդարացնելով տեղի ունեցածը, այլև հայտարարելով, որ եթե Երկրապահի տղաները կանգնեին ու անտարբեր նայեին, թե ինչպես են մեքենան ջարդում, ինքը կլուծարեր այդ «բաժանմունքը», որովհետև Երկրապահի մեքենան են ջարդել: Միաժամանակ նա տեղի ունեցածը համարել է Հայաստանի անկախության առհավատչյաներից մեկը՝ կոչ անելով թույլ տալ իրենց պահել սահմանը:
Կատարվածի համար սեփական մեղքը հերքող Սասունը փաստացի «Վիլիսը» հայ մարդուց թանկ է համարել՝ արդարացնելով ցուցարարների դեմ դրսևորված այն ցինիկ ու անմարկդային պահվածքը, որի պատճառով շատ կոնկրետ տուժողներ են եղել, որի պատճառով Երկարպահն է որպես կառույց վարկաբեկվել:
Այսօր սահման պահելու բուռն ցանկությամբ տարված Սասունը, ինչո՞ւ էր 44-օրյայի ժամանակ գլուխ պահել՝ մեկնելով իբր պատերազմի ու շատ կարճ ժամանակ անց այնտեղից տուն դառնալով՝ պատճառաբանութամբ, թե իբր վիրավորում է ստացել: Տավուշում բողոքի ելած մարդիկ հենց հիմա սահմանն են փորձում թուրքից փրկել, իսկ ի՞նչ է անում Սասունը՝ իր կաբինետում նստած, ինչպե՞ս է պահում սահմանը, մարդկանց նկատամբ տեղի ունեցած վրաերթն արդարացնելո՞վ:
Սասունը չի խաբում, և եթե իսկապես Երկրապահի «Վիլիսը» մարդկանց վրաերթի չենթարկեր, ապա նա երկրապահներին կպատժեր, բաց ոչ թե «Վիլիսի», այլ ՔՊ-ական իշխանությանը չսատարելու, բողոքավորներին չճնշելու համար: Նա էլ է հասկանում՝ որ օրը Նիկոլի իշխանությունն անկում ապրեց, նույն պահին ինքն էլ մյուս ՔՊ-ականների հետ հայտնվելու է բանտախցում՝ հայրենիքն այսպես անարժանորեն մսխելու համար:
Այս նյութը դիտել են - 1079 անգամ