Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ապրիլի 24-ին ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում փորձելով հիմնավորել, թե ինչու է անհրաժեշտ Թուրքիայի հետ երկխոսել, որպես փաստարկ մատնանշել է այն, որ այնտեղ որոշել են արգելել հայերին Թուրքիայի տարածքում Ցեղասպանության ոգեկոչման որևէ միջոցառում անցկացնել:
Սինանյանը չի սխալվել. ի տարբերություն նախորդ տարիների այս տարի Թուրքիայում իսկապես արգելվել է որևիցե տեսակի միջոցառում ի հիշատակ Ցեղասպանության: Բայց Սինանյանը սխալվել է մեկ այլ հարցում. թուրքերի հետ երկխոսության հնարավորության ու դրա արդյունքների մասին նրա ունեցած պատկերացումները կտրված են իրականությունից:
Թուրքիան, փաստորեն, նման արգելք է սահմանում Հայաստանում երբևիցե գոյություն ունեցած ամենաթրքամետ իշխանության կառավարման օրոք՝ իշխանություն, որի կարկառուն ներկայացուցիչները չեն թաքցնում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իրենց երազանքը, չեն դադարում Անկարային թախանձել բացել սահմանները, չեն դադարում ամեն ինչ անել՝ միակողմանիորեն բավարարելու թուրքական այն նախապայմանները, որոնցից մեկն էլ Արցախն Ադրբեջանին զիջելն էր:
Հարց՝ եթե երկխոսությունն իսկապես բանալին է՝ Հայաստանի խնդիրների լուծման, ինչո՞ւ է Թուքիան է՛լ ավելի կարծր դիրքորոշում որդեգրել Ցեղասպանության հարցում՝ արգելելով անգամ հիշատակության արարողություններ իրականացնել: Իշխանությունների՝ Թուրքիաի համար բաց լինելը ի՞նչ արդյունք է տվել, դրական որևիցե բանի հանգեցրե՞լ է:
Պատերազմի օրերին Փաշինյանը հայտարարոմ էր, որ Թուրքիան եկել է՝ ավարտին հասցնելու 1915-ի ցեղասպանությունը, մինչդեռ դրանից կարճ ժամանակ անց պետք է փորձեր ընկնել Թուրքիայի գիրկը՝ հենց դա համարելով Հայաստանի անկախության ու սուվեներութան երաշխքիը: Կոնկրետ Զարեհ Սինանյանի գործունեությունը միտված է թուրքական մեկ այլ պահանջի կատարմանը՝ Հայաստան-Սփյուռք կապերի խզմանը:
Սինանյանի փաստարկները որևիցե քննադատության չեն դիմանում, ու նրան չի հաջողվում արդարացնել իր թրքահաճո գործունեությունը, որին զոհ է գնացել նախևառաւջ Սփյուռքը՝ մերկացնելով Հայաստանի փորոտիկը, որը ծակել-ճղելու մասին է երազում թուրքական պետությունը՝ ծրագրելով նոր՝ շատ ավելի մասշտաբային ցեղասպանություն: