Բաց Նամակ Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսությանը....2016-02-23 20:24:00
Երեկ, Newsbook.am-ում տպագրվել է «ՀՀ Հյուպատոսարանի աշխատակցի հորդորը՝ ցածրակարգ լրատվամիջոցներին» վերտառությամբ հոդվածը, որտեղ Իրինա Բեգլարյան անունով անձը, ներկայանալով որպես Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության աշխատակից, ֆեյսբուքյան իր էջով վիրավորել է բոլոր լրատվամիջոցներին՝ անվանելով ցածրակարգ լրատվամիջոցներ:
Նա, այնուհետև հորդորել է հանրությանը, միաժամանակ տեղեկացրել, որ հունվարի 28-ին, Լոս Անջելեսում կայացած Հայոց Բանակին նվիրված բարեգործական համերգի կազմակերպիչները որևէ շահույթ չեն ունեցել, և ասել, որպես ապացույց կան օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը՝ առանց այն ներկայացնելու հանրությանը:
Հիշեցնենք, ըստ հոդվածագրի, Իրինա Բեգլարյանը, ներկայանալով հանրությանը որպես ՀՀ հյուպատոսարանի աշխատակից, գրել է, որ հյուպատոսության աշխատողները ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցել Հայոց Բանակին նվիրված բարեգործական համերգին՝ առանց նշելու նրանց համերգին ներկա չգտնվելու հիմնավոր պատճառը:
USArmenianews.com-ը, երեկվանից, ստացել է էլեկտրոնային նամակներ՝ պարզաբանելու, արդյո՞ք Իրինա Բեգլարյանը աշխատում է Լոս Անջելեսի ՀՀ հյուպատոսությունում և եթե այո, ապա աշխատելով դիվանագիտական ներկայացուցչությունում, ինչ իրավունքով է իրեն վերապահել պիտակավորելու լրատվամիջոցներին, ին՞չ իրավունքով է հանդես եկել Հայոց Բանակին նվիրված բարեգորածական համերգի ֆինանսական հաշվետվությամբ, այն դեպքում, երբ այն վերաբերվում է մեկ այլ կազմակերպությանը:
USArmenianews.com-ը խնդրանքով դիմում է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությանը ՝ Newsbook.am-ում տպագրված «ՀՀ Հյուպատոսարանի աշխատակցի հորդորը՝ ցածրակարգ լրատվամիջոցներին» վերտառությամբ հոդվածը՝ հերքելու կամ հաստատելու Իրինա Բեգլարյան անձի հյուպատոսարանում աշխատատելու վերաբերյալ փաստը, եթե ՝ այո, ապա ինչ պաշտոն է նա զբաղեցնում, իսկ եթե ոչ՝ ապա ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը նշված խնդրին:
USArmenianews.com-ի խմբագրակազմ
Այս նյութը դիտել են - 2002 անգամ