Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ թոռը մեկնել է ժամկետային զինվորական ծառայության ...2016-02-23 20:59:00
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ թոռը՝ Լևոն Դավիթի Տեր-Պետրոսյանը, այս տարի մեկնել է ժամկետային զինվորական ծառայության և իր ծառայությունն անցկացնում է Երևանի զորամասերից մեկում։
Հայաստանի ներկա իրողության համար առաջին նախագահի թոռան բանակում ծառայելու հանգամանքը, մեղմ ասած, անսովոր է։ Ավելին՝ պարզվում է՝ կրտսեր Լևոն Տեր-Պետրոսյանն օրինական իրավունք է ունեցել ազատվելու զինվորական ծառայությունից, սակայն երիտասարդն անձամբ պնդել է, որ ինքը ցանկանում է անպայման ծառայել բանակում և չի օգտվել տարկետում ստանալու իր իրավունքից։ «Ժողովուրդ»–ը փորձեց վերը բերված լուրը ճշտել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ»
Այս նյութը դիտել են - 1207 անգամ