«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել
2024-05-16 18:50:00
Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝ իրենց պապենական հողերը թուրքին չհանձնելու, այնտեղ ժամանած «Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել՝ թիրախավորելով ու պախարակելով թե՛ իրենց հողերի համար պայքարող տեղացիներին, թե՛ իրենց գործն անող լրագրողներին, հատկապես՝ Անի Գևորգյանին: Նա ցուցաբերել է իսկական ՔՊ-ականին հարիր վարքագիծ՝ հայտարարելով, թե գյուղացիները շոու են սարքում՝ պայքարելով իրենց հողի համար:
Սա բնական վիճա՞կ է: Մինչ ընդդիմությունը և առաջին հերթին «Հայաստան» դաշինքն ամեն ինչ անում են՝ սատարելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որի գլխավոր պահանջը, ինչպես հայտնի է, ապօրինի դեմարկացիան ու դելիմիտացիան կասեցնելն է, որոշ ընդդիմադիր պատգամավորներ, փաստորեն, գործարքի մեջ են գտնվում Նիկոլ Փաշինյանի հետ: Այլ կերպ, քան գործարք՝ ՔՊ-ի հետ, չես կարող որակել Նազարյանի պահվածքը, որը, փաստորեն, ջուր է լցնում թրքահաճո ՔՊ-ի ջրաղացին:
Իշխանությունների համար Գեղամ Նազարյանի ներկայացումն իսկական նվեր է դարձել առնվազը քարոզչական դաշտում ու հսկայական հարված՝ «Հայաստան» դաշինքի իմիջին, որի շարքերում, պարզվում է, կա մեկը, ով պետք է իրականում լիներ ՔՊ-ում, այլ ոչ թե ընդդիմությունում:
Այս իմաստով հետաքրքիր կլինի տեսնել կամ լսել «Հայաստան» դաշինքի պաշտոնական արձագանքը՝ կատարվածին՝ թյուրիմացությունից խուսափելու:
Այս նյութը դիտել են - 744 անգամ