Լիլիթ Հովհաննիսյանի «ստրիպտիզը»՝ ադրբեջանական մուղամի տակ
2024-05-26 23:50:00
Իշխանությունների «խաղաղութան օրակարգը» հասել է նաև շոուբիզնեսի աստղերին՝ ստանալով բավական յուրատեսակ դրսևորումներ: Մասնավորապես՝ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն է «Տիկտոկի» թրենդ անում բլոգեր Օմար Ալիևի հետ, որը հայկական դոլման համարում է ադրբեջանական ուտեստ: Ի դեպ՝ ինչպես մի առիթով Հովհանիսյանի ամուսինն էր խոստովանել, Լիլիթը ադրբեջանական երգերի մեծագույն սիրահար է, այնպես որ՝ ինչ-որ իմաստով սա չի կարելի տարօինակ համարել:
Կլինե՞ն էլի երգչուհիներ կամ երգիչներ, որոնք, տրվելով ՔՊ-ական իշխանության քարոզչությանը, կսկսեն «չկոմլեքսավորվել» ադրբեջանցիների «դուդուկի տակ պարելուց»: Գուցե. Դա առնվազը Հայաստանի իշխանությունների պարագայում բավական թրենդային է դարձել: Բայց բոլոր նրանք, ովքեր նման մտադրություններ ունեն, թող հասկանան, որ հատկապես 44-օրյայից հետո ու Բաքվի ներկայիս քաղաքականության պայմաններում ցանկացած ադրբեջանցու կամ թուրքի տակ մտնելով՝ սեփական գենետիկ պատկանելիությունն են կասկածի տակ դնում՝ հայ կոչվելու պատվից զրկվելով:Չնայած Քպ-ական իշխանությունն այնպես է հայի պատիվը զգետնել, որ հայ կոչվելը շատ դեպքերում դարձել է ամոթ:
Եթե մեկը դոլման համարում է ադրբեջանական, ապա Երևանն էլ Էրիվան կհամարի անպայման, ինչը թերևս շատ քիչ է հուզում Լիլիթ Հովհաննիսյանին, քանզի նա ինքն իրեն կոսմոպոլիտ է համարում երևի՝ ազգություն ու գույն չունեցող:
Ուրիշ բան, եթե հնարավոր լիներ ադեջանցիներին գցել մեր ազդեցության տակ ու նրանց ծանոթացնել ասենք պատմական Գանձակի կամ Բակուրակերտի անցյալին, բայց, ցավոք, հակառակ պրոցեսն է տեղի ունենում, ինչը թերևս տեղավորվում է իշխանությունների վարած քաղաքականության ու հետապնդած նպատակների հետ:
Այսքանից հետո ո՞ր մի հայը կլսի Լիլիթ Հովհաննիսյան…
Այս նյութը դիտել են - 827 անգամ