Տոտալ անբարոյականության ճանկերում. Ինչո՞ւ Լեո Նիկոլյանին գետնին տապալած հայվանի անունն այդպես էլ հայտնի չի դառնում
2024-05-28 00:12:00
 
«Զվարթնոց» օդանավակայանում տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը շարունակում է օր օրի վատանալ: Բժիշկները նրան տվել են առավելագույնը մեկ ամսվա կյանք, այն դեպքում, եթե չդադարեցնի հացադուլը: 
Արդեն մի քանի անգամ հացադուլի վայրում թալանված Նիկոլյանի հանդեպ հալածանքները սկսել են կրել ֆիզիկական բնույթ: Հանրության շրջանում բավական լայն արձագանք է ստացել տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ինչ-որ անձինք բռնություն կիրառում Նիկոլյանի նկատմամբ. մի հայվան ֆրանսահայ լրագրողին մի քանի անգամ հարվածում է ուսով, սպիտակ վերնաշապիկով մեկն էլ՝ ոտքով՝ գցելով գետնին:
Արդեն մի քանի օր է անցել այս խայտառակ միջադեպից, սակայն փաստ է, որ դեռ ոչ ոքի վրա որևիցե քրեական գործ չի հարուցվել: Ավելին՝ նույնիսկ օդանավակայանի ղեկավարությունը կամ ադիմնիստրացիան որևիցե կերպ կարծես կատարվածը չեն մեկնաբանել՝ ձեռնպահ մնալով բոլորի աչքի առաջ անմեղ մարդուն գետնին տապալածի անունը տալուց, նրա ինքնությունը բացահայտելուց:
Չգիտե՞ն, թե՞ թաքցնում են: 

 Հայաստանն ունի՞ ՄԻՊ-ի ինստիտուտ: Եթե այո, ապա հարց՝ ո՞ւր է անձամբ ՄԻՊ-ը, ինչո՞ւ մի անգամ գոնե չի այցելում հացադուլավոր այս մարդուն, ինչո՞ւ է դրսևորում ակնհայտ կողմնակալ վերաբերմունք: Անճոռնի արտաքինով Անահիտ Մանասյանը մի՞թե չի տեսնում, թե ինչպես են բոլորի աչքի առաջ ոտնահարում անմեղ մարդու իրավունքները, ինչպես են հալածում, ինչպես են իշխանությունները ոչնչացնում ՄԻՊ-ի ինստիտուտի համբավը Հայաստանում: ՄԻՊ-ը, եթե նա իսկապես չեզոք կերպար է համարվում, ունե՞ր բարոյական իրավունք՝ նմանօրինակ անտաբերություն դրսևորելու, թե՞ միայն բյուջեի փողերը լափելում են չեմպիոն կամ՝ մարդակեր ուժայինների կողմից գործադրվող անօրինական բռնությունը «սվաղելու»: 
Ակնհայտ է, որ Անահիտ Մանասյանն իր տեղում չէ, նա թելում է ՔՊ-ական իշխանության թելը, նա դարձել է իշխանությունների լիարժեք կամակատարը, ինչից բխում է, որ նրա հրաժարականն այլևս օրվա հրամայական է դարձել, եթե չկա ցանկություն՝ հանրության շրջանում վերջնականապես թաղելու Հայաստան պետության համբավը: Ինչ-ինչ, բայց նույն ՄԻՊ-ի ջանքերով այսօր հանրությանը պե՛տք է հայտնի լիներ առնվազը մարդու նկատմամբ բռնություն գործադրածի ինքնությունը: Ինչպես տեսնում ենք, սակայն, այն հույժ գաղտնի են պահում՝ տեղի տալով ողջամիտ, հեռուն գնացող կասկածների:
Չես հասկանում՝ Հայաստանում ստեղծված այս խայտառակ իրավիճակը մարդկային տոտալ անտարբերությունի՞ց, թե՞ վախից է գնալով խորանում: Չէ՞ որ Նիկոլյանի հետ տեղի ունեցողը հնարավոր է դարձել նաև հանրային անտարբերության պատճառով. եթե հասարակությունից վախենային, ապա գոնե թույլ կտային, որ տեսակցեին հացադուլավորին: Բայց անգամ դա չեն թողնում՝ թքած ունենալով, թե ով ինչ կմտածի, ինչ արձագանք այս ամենը կգտնի:
«Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունը, «ախռանան» պետք է բացատրություն տան կատարվածի վերաբերյալ, քանի որ Նիկոլյանի հետ պատահածը հարված է՝ նախևառաջ միջազգայինի համարում ունեցող օդանավակայանի իմիջին:
Քիչ հարցեր չկան՝ կապված Հայաստանում գործող անհամար ՀԿ-ների անսովոր զուսպ կեցվածքի հետ, ինչպես նաև՝ ասենք եվրոպաներում մարդու իրավունքների պաշտպանի ջահակրի դերում հանդես եկած որոշ դեմքերի, որոնք հաճախ են սիրում գործված անարդարությունների կամ նույնիսկ ոմանց հանդեպ կիրառված արդար պատժի վերաբերյալ տարբեր եթերներում ձայնի ինքնատիպ տոնայնությամբ ու խոսքի յուրահատուկ առոգանությամբ լալահառաչ ելույթներ ունենալ, բողոքել, հաճախ էլ բարբաջել: Ո՞ւր են հիմա, թե՞ Լեո Նիկոլյանից քյար չունեն, որ կոկորդ պատռեն եթերներից:
Հայաստանը դարձել է մի երկիր, որտեղ առաջնային, գլխավոր քաղաքական պաշտոն զբաղեցնող Ալեն Սիմոնյանը կարողանում է թքել քաղաքացու վրա՝ մնալով անպատիժ, աշխարհի աչքի առաջ տկար մ քանի որ ՔՊ-ում չունի «մեջք»: Սա նշանակում է, որ Հայատանում ո՛չ մարդու կյանքը, ո՛չ էլ պատիվը գրոշի արժեք չունեն, իսկ արդարության փնտրտուքն անիմաստ մի ինչ-որ զբաղմունք է, որով տարվում են բացառապես անհույս ռոմանտիկները՝ հայ իրականության հետ կապ չունեցող իդեալներից կամ իդեաներից ներշնչված:
Այսքանից հետո կգտնվի՞ բարոյական մեկը, ով կասի, որ Հայաստանում հեղափոխությամբ ինչ-որ բան է փոխվել դեպի լավը:

Այս նյութը դիտել են - 3026 անգամ