Գուանթանամոյում 90 կալանավոր է մնացել
2016-02-24 09:00:00

Գուանթանամոյի բանտը փակելու Պենտագոնի ծրագրով նախատեսվում է ավարտել բանտի փակումը 90 օրվա ընթացքում: Սակայն Կոնգրեսի ընդդիմության պատճառով, այն դեռևս չի կողմնորոշվում այնտեղ գտնվող 90 ձերբակալված անձանց ճակատագիրը որոշելու հարցում: Նրանցից ոմանք կամ կուղարկվեն իրենց երկրներ կամ էլ` երրորդ երկրներ: Մի որոշ մասն էլ կտեղափոխվի ԱՄՆ-ի ծայրաստիճան բարձր անվտանգություն ունեցող ԱՄՆ-ի բանտեր:

Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ծրագրի նկատմամբ Կոնգրեսի ընդդիմացումը սուր հակասության մեջ է փակելու վերաբերյալ ռազմական ու ազգային անվտանգության ոլորտի մասնագետների խիստ միանշանակ խորհուրդների հետ:

Նա ասել է, որ ԱՄՆ-ի նախագահը նախընտրում է աշխատել Կոնգրեսի հետ՝ լուծելու անհամաձայնությունները, քան թե հրամանագրի միջոցով հարցը կարգավորել առանց Կոնգրեսին անդրադառնալու:

Պենտագոնի պաշտոնյաները արդեն իսկ պատրաստել են տեղափոխման տարբերակներ ձերբակալվածների համար, որոնց չափազանց վտանգավոր է ազատ արձակել: Նրանց տեղափոխելու են ԱՄՆ՝ ներառյալ քաղաքացիական և ռազմական կալանավայրեր Քոլորադոյում, Քանզասում և Հարավային Քարոլինայում:

Այս նյութը դիտել են - 1399 անգամ