ՔՊ-ական իշխանությունը ոստիկաններին քսի է տվել Վեհափառի դեմ
2024-05-28 10:48:00
Հայաստանում աննախադեպ բան է տեղի ունեցել. ոստիկանները փորձել են խոչընդոտել Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր: Ոստիկանական պատը շղթայել է Գարեգին 2-րդին ու նրան ուղեկցող հոգևորականներին՝ թույլ չտալով առաջ շարժվել, սակայն հոգևորականներին ի վերջո հաջողվել է հաղթահարել ոստիկանական արգելքն ու տեղ հասնել:
Սա իշխանությունների ուղերձն է՝ ողջ եկեղեցուն, ավելին՝ թշնամական քայլ է, ինչի պատճառը թերևս «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գրանցած հաջողությունն է: Իշխանությունները Կաթողիկոսին են համարում շարժման իրական պատասխանատու և իրենց քաղաքական դիրքերի թուլացման մեղավոր:
Իշխանություն-եկեղեցի հարաբերություները վերջին 6 տարում երբեք հարթ չեն եղել: Հենց սկզբից ևեթ եկեղեցին հայտնվեց իշխանական թիրախում «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման տեսքով: Իսկ գլխավոր պատճառն այն է, որ հայ եկեղեցին միակ բազմադարյա ինստիտուցիոնալ ազգային կառույցն է, և նմանատիպ ոչ մի ազգային կառույց հայ ժողովուրդն ուղղակի չունի: Եվ քանի որ իշխանությունները խնդիր ունեն՝ տեսնելու Հայաստանն առանց հայերի, ուստի եկեղեցին նրանց ճանապարհին դիտարկվում է որպես գխավոր խոչընդոտ: Ա՛յ եթե Կաթողիկոսը ծափահարեր Փաշինյանին, խնդիրներ չէին լինի, ոչ մի ոստիկան նույնիսկ Վեհափառի կողքով անցնել չէր համարձակվի:
Շարժման հաջողությունն է՛լ ավելի է սրել հակաեկեղեցական տրամադրություններն իշխանությունների ներսում՝ ի հայտ բերելով եկեղեցու հանդեպ նրանց իրական վերաբերմունքը:
Սա ոտնձգություն է՝ ողջ հայ ժողովրդի դեմ ու հստակորեն ցույց է տալիս, թե իրականում ինչ ուժեր են այսօր Հայաստանը ղեկավարում:

Այս նյութը դիտել են - 840 անգամ