«Էդ ո՞վ ա, էն թքողն ա՞»․ Բագրատ Սրբազանը Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին
2024-05-30 10:27:00
Լրագրողը հարց ուղղեց Բագրատ Սրբազանին, խնդրելով անդրադառնալ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որում նա ասել էր, որ ընդդիմության նոր շարժումը ամեն կերպ սկսել է խուսափել Արցախի մասին խոսելուց։
«Էդ ո՞վ ա, էն թքողն ա՞։ Արցախը մենք չենք կործանել, դուք եք կործանել, արցախցիներին տնազուրկ դուք եք արել, մարդկանց վրա դուք եք թքել ձեր «ախռանիկներով» և մնացածն էլ հետը։ Եթե շատ հուզվում է, որ իրեն էլ անդրադառնամ, ինքը չկա այդքան, որ իրեն անդրադառնամ, երբ որ կլինի, այն ժամանակ էլ կանդրադառնամ»,-ասաց նա։
Այս նյութը դիտել են - 943 անգամ