Կեղծ արցախասերը
2024-06-01 23:50:00
 
Ալեն Սիմոնյանը, որին հայ ժողովուրդը ճանաչում է որպես Հայաստանի գլխավոր թքող, մեկնաբանել է Սրբազան շարժումն ու մի քանի նկատառում-նկատողություն արել: Նախ՝ նա Շարժմանը մեղադրել է Արցախից ձեռք քաշելու համար, ապա՝ քննադատել շարժման կարգախոսը՝ «Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված»: «Շատ ավելի տրամաբանական կլիներ, որ հնչեր Հայ, Հայաստան, հայրենիք և Արցախ, բայց դրա փոխարեն ընտրվել է Աստված բառը: Հիմա էն ընդդիմությունը, որը մեզ մեղադրում էր Արցախն ուրանալու մեջ, ինքն Արցախի իր օրակարգից բան չի թողել»,-գրել էր Ալենը Ֆեյսբուքում ու Թելեգրամում:
Ալենն այնպես է խոսում, ասես ինքն ու իր քաղաքական թիմը շատ են հասկանում Արցախի արժեքը: Արցախը թուրքին նվիրածն ու այն Ալիևների պապական ժառանգություն ճանաչող քաղաքական ուժի ամենավառ ներկայացուցիչներից մեկն ինչպե՞ս կարող է Արցախ արժևորել, եթե դրա կորստից հետո չի ունեցել կամք կամ ցանկություն՝ հրաժարվելու այն քաղաքական ուժին պատկանելու մտքից, որը կործանեց Արցախը, իսկ հիմա՝ Հայաստանը:
Ալեն Սիմոնյանը նման գրառմամբ փորձել է ստեղծել տպավորություն, թե շարժման մասնակիցներն ու առաջնորդները ոչնչով չեն տարբերվում ՔՊ-ից: Իր կարճ խելքով կարծել է, թե եթե նման մանիպուլյացիոն գրառում անի, շարժման աջակիցների թիվը կպակասի:
Բայց մի՞թե Ալենը խուլ կամ կույր է՝ տեսնելու ու լսելու, որ Շարժումը, ըստ էության, ոչ միայն Տավուշի ու ողջ Հայաստանի, այլև առաջին հերթին հենց Արցախի մասին է: Ի դեպ՝ Սրբազանը մեկ անգամ չէ, որ խոստացել է Ոսկեպարով հասնել Արցախ՝ ակնարկելով, թե ինչ են պատրաստվում անել հաղթանակի դեպքում:
Ալեն Սիմոնյանին հենց այդ հեռանկարն է վախեցնում, քանի որ նա ու իր վերադասն ունեն թուրքերի առաջ պարտավորություն՝ ձեռք քաշելու «պատմական Հայաստան» հասկացությունից, օրենքով հայ ժողովրդին պատկանողը հային վերադարձնելու մտքից:
Այս նյութը դիտել են - 986 անգամ