Հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն2024-06-15 10:32:00
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին անդամ, անկախ պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, նրա կինը՝ Գայանե Սողոմոնյանը, որդին՝ Վարդան Զաքարյանը, ևս մեկ փոխկապակցված անձ՝ Սեդա Ադամյանը, հունիսի 17-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
azdarar.am-ում հրապարակված ծանուցագրերից հայտնի է դառնում, որ նրանց պատկանող գույքերի վերաբերյալ կատարվել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։ Զաքարյանն ու նրան փոխկապակցված անձինք հաշվառված են Ավան վարչական շրջանի Բագրևանդի փողոցում։
Այս նյութը դիտել են - 1340 անգամ