Նիկոլ Փաշինյանը ոտնահարում է սրբությունները
2024-06-20 12:25:00
Սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը կրկին թիրախավորել էր բանակը՝ ի ցույց դնելով այն հոգեբանական բարդույթները, որոնց մեջ նա շարունակում է խճճված մնալ 2020-ից ի վեր: Հայտարարելով, որ բանակը հանիրավի սրբացնում են՝ նա 2020-ի պարտության ու դրան հետևած ցավալի իրադարձությունների պատճառ է համարել բանակի «կոթողացումը»: «Հանկարծ վատ բան չասեք, բանակն ուրիշ օրգանիզմ է, իրեն չի կարելի վատ բան ասել: Ու մենք տրվել ենք դրան՝ հո՜պ, սրբություն է, չկպնեք հանկարծ այդ սրբությանը»,-ծաղրել է երկրի վարչապետը սեփական բանակը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Փաշինյանը ծաղրել էր զոհերի խաչքարերը՝ առաջարկելով ամեն մեկի վզից կախել դրանք ու քարշ տալ:
Օրերս Էրդողանի հետ հեռախոսազրույցի բռնված ու շնորհավորանքներ հղած Նիկոլ Փաշինյանի նմանօրինակ վարքագիծը, իհարկե, նորություն չէ:
Իշխանությունը վերցնելուց հետո Նիկոլ Փաշինյանը բանակի հետ հաշտ չէ, և ասվածի վկան բանակի վաստակաշատ գենեալ Մանվել Գրիգորյանին «տուշոնկի» գող ներկայացնելն էր՝ Արեն Մկրտչյանի կողմից մոնտաժված կեղծ տեսագրության միջոցով: Իրականում նման կերպ թիրախավորվում էր ոչ թե անձը, այլ բանակը, ու փորձ էր արվում ստեղծել տպավորություն, թե դրա գեներալները այնքան «դիշովի» թալանչիներ են, որ զինվորի բաժին են յուրացնում:
Հայոց բանակի մասին Նիկոլ Փաշինյանը խոսում է այնպես, ինչպես չեն խոսում նույնիսկ թուրքերը:
 Էրդողանին սիրաշահե՞լն է Նիկոլ Փաշինյանի նպատակը, երբ նա ոտնահարում է սրբությունները, թե՞ պարզապես իր ներքին զայրույթն է նման կերպ դուրս հորդում՝ չկարողանալով զսպել իր ատելությունն այն ամենի հանդեպ, ինչ որ հայն է սիրում:
Մի բան հստակ է ու անքննարկելի՝ Նիկոլ Փաշինյանի խոսույթը հարիր չէ հայ մարդուն, իսկ եթե կա ցանկություն իբր բարեփոխելու բանակն ու փաստելու, թե ՔՊ-ն շատ ավելի արդյունավետ է բանակաշինության գործում, ապա 6 տարին լիովին բավարար էր, դա գործնականում ապացուցելու, այլ ոչ թե բանակում առկա խայտտառակ վիճակը նման կասկածելի ելույթներով կոծկելու:
Այս նյութը դիտել են - 1627 անգամ