«Ակադեմիական քաղաքի» հակառակ կողմը. Ժաննա Անդրեասյանը հաշվում է միլիարդները
2024-06-27 17:05:00

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում, որը նախագահել է ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեայանը, հայտնի է դարձել, թե «նոր» Հայաստանը որքան գումար է պատրաստվում ծախսել «Ակադեմիական քաղաք» կոչված խեղկատակության վրա: Խեղկատակություն, քանի որ նախ՝ Երևանը բուհական շենքերի խնդիր ընդհանրապես չունի, երկրորդ՝ ընդհանրապես անհասկամալի է, թե այդ քաղաքի կառուցումն ինչ իրական ազդեցություն է թողնելու թե՛ կրթության որակի, թե՛ այն ստանալու հարմարավետության վրա:
Եվ այսպես պարզվում է՝ մի քանի տարվա ընթացքում ՀՀ բյուջեից նախատեսվում է ծախսել 1,2 տրիլիոն դրամ, որ ավելի քան 3 մլրդ դոլար գումար է կազմում, որն էլ իր հերթին ներկայիս ՀՀ բյուջեի գրեթե կեսն է:
Չգոյության շեմին կանգնած, թշնամիներով շրջապատված, «Արևմտյան Ադրբեջան» պրոյեկտի տակ մնացած, հսկայական թվով փախստականեր ու աղքատություն ունեցող երկիրը, որ կարգին փող չունի, որ նույնիսկ զենք գնի, ունի՞ իրավունք՝ «Ակադեմիական քաղաք» կամ մեկ այլ անվանում կրող ինչ-որ մեգապրոյեկտ իրականացնելու: Տպավարություն է, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է պատմության մեջ մնալ ոչ միայն որպես դավաճան, այլև՝ Ակադեմիական քաղաք ժառանգություն թողած ղեկավար՝ մրցելով թերևս Քոչարյանի հետ. վերջինս Հյուսիսային պողոտան էր կառուցել:
Բայց ՔՊ-ական ղեկավարութան գերնպատակը պատմության մեջ մնալը չէ՝ հատկապես նկատի ունենալով այն, որ հայոց պատմությունը կարծես վերջանում է: Նպատակը այս նախագծի քողի տակ փողերի այնպիսի մասշտաբի լվացում իրականացնելն է, որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ երբեք չի եղել. շինարարությունն է հենց համարվում փողերի լվացման լավագույն մեխանիզմը, ինչի մասին հրաշալիորեն տեղյակ են կոռուպցիայի մեջ մինչև ականջները թաղված իշխանությունները:
Մինչդեռ եթե իսկապես կար կրթության որակն էապես բարելավելու կամք, ապա «քաղաքներ» կառուցելու փոխարեն շատ ավելի նպատակահարմար կլիներ այդ 3 մլրդի գոնե 30%-ը ներդնել կրթության ու գիտության մեջ: Բայց ինչո՞ւ ներդնեն, եթե ՔՊ-ի քաղաքական հենարանը զոմբիներն են:
Այս նյութը դիտել են - 1167 անգամ