Իր առաջադրվելու անհնարինության մասին
2016-02-24 09:15:00

Ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր Սպիտակի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու ցանկության մասին՝ գրելով, որ քաղաքացիներն են իրեն հուշել այդ միտքը, իսկ օրեր անց նոր ստատուս էր գրել իր առաջադրվելու անհնարինության մասին եւ թվարկել տարբեր պատճառներ՝ հանձնաժողովներում «մարդիկ» չունենալու, շտաբ բացելու հնարավորության բացակայության եւ, ընդհանրապես, ֆինանսի սղության մասին։ «Եվ, ամենակարեւորը՝ բավականին մեծ գումար, խոսքը գնում է մոտավորապես 10 հազար եւ ավելի դոլարի մասին, ինչը ես չունեմ: Ուստի անիմաստ էներգիա ու ժամանակ չծախսելու համար որոշել եմ չառաջադրվել քաղաքապետի հաստիքի համար, չնայած որ շատ կցանկանայի լիքը բարեփոխումներ անել հայրենի քաղաքումս: Ցավոք, շանսերս 3%-ից ավելին չեն...»,- գրառել է Վաղինակը՝ «մոռանալով» ընթերցողներին տեղեկացնել, որ իր չառաջադրվելու իրական պատճառը բոլորովին այլ է՝ տարիքը չի բավարարում։ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու տարիքային նվազագույն շեմը 25 տարեկանն է, մինչդեռ Վաղինակի 25-ը լրանալու է ապրիլի 17-ի ընտրություններից երեք ամիս անց՝ հունիսի 27-ին: Երբ նրան հիշեցրինք այս «փոքրիկ» նրբությունը, նա մեզ պատասխանեց, թե, իր իմանալով, 23 տարեկանից կարող է առաջադրվել:

Այս նյութը դիտել են - 1370 անգամ