Ինչո՞ւ է պարգևատրում Ալեն Սիմոնյանը
2024-07-03 10:53:00

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը օրերս ստորագրել է կարգադրություն, որով պարգևատրել է ԱԺ-ի անվտանգության աշխատակիցերին. շնորհակալագիր ու հուշանվեր է շնորհել նրանց:
Ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը որոշել նման առատաձեռն քայլ անել: Ակնհայտ է, որ այս քայլը չէր լինի, եթե չլիներ հունիսի 12-ը, երբ ուժայինները Բաղրամյան փողոցում չվարանեցին թափել արյուն՝ հընթացս ոմանց զրկելով որոշ մարմնամասերից: Այդ օրը ուժայիններն ապացուցեցին իրենց հավատարմությունը ՔՊ-ական իշխանությանը՝ արժանանալով ծափահարությունների:
ԱԺ նախագահը, ըստ էության, որոշել է այդ ծափահարությունները պաշտոնականացնել՝ իր խորը շնորհակալությունը հայտնելով իրենց պաշտպանածներին՝ ցույց տալու,որ ուժայինների նվիրվածությունը չի մնում աննկատ:
Բայց ակնհայտ է, որ այն ծառայությունը, որը ԱԺ անվտանգության աշխատակիցներն են մատուցել, շատ ավելին արժե, քան հուշանվերը: Բացառված չէ, որ նրանց ներքին կարգով միլիոններ են բաժանել՝ նվերների հանձման պրոցեսն ավելի հաճելի դարձնելու ու նյութապես արտահայտելու իրենց երախտիքը:
Այս ամենում չկա ոչ մի տարօրինակություն. իշխանությունն իր հենարանի մասին է հոգում, հենարանն էլ՝ իրեն կերակրողի: Այսօր, ցավոք, իշխանության հենարանն ասենք թոշակառուները կամ սոցիալապես անապահովները չեն, այլ՝ ուժայինները, մինչդեռ 2018-ին հենց առաջին կատեգորիայի սոցիալական շերտն էր, որ իր ձեռքերի վրա բերեց իշխանության ՔՊ-ին՝ հուսալով կառուցել բոլորովին այլ՝ Նիկոլ Փաշինյանի քարոզած երկիրը:
 
Այս նյութը դիտել են - 1210 անգամ