Իշխանությունները որոշել են չնեղացնել օլիգարխներին
2016-02-24 09:19:00

«Ժամանակ»-ը գրում է. «Իշխանությունները որոշել են չնեղացնել օլիգարխներին: Այդ նպատակով, ըստ նոր Ընտրական օրենսգրքի ՀՀ-ն բաժանվելու է 10 «մեծամասնական» ընտրատարածքի: Չորս ընտրատարածք կլինի Երեւանում: Ըստ մեր լավատեղյակ աղբյուրի՝ Երեւանի Մալաթիա, Աջափնյակ, Շենգավիթ վարչական շրջանները կարող են միավորվել մեկ ընտրատարածքում, որը կհանձնվի Սամվել Ալեքսանյանի տնօրինմանը: Էրեբունին, Նուբարաշենը, Նորք-Մարաշը եւ հնարավոր է՝ Կենտրոնի մի մասը կհանձնվի Մհեր Սեդրակյանին, Կենտրոնի մնացած մասը եւ Արաբկիրը՝ Գագիկ Բեգլարյանին, իսկ Ավանը, Քանաքեռ Զեյթունը եւ նոր Նորքը՝ Ռուբեն Հայրապետյանին»: 

Այս նյութը դիտել են - 1154 անգամ