ԱՄՆ դեսպանությունը տոնում է Անկախության օրը2024-07-03 13:46:00
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տոնեց Միացյալ Նահանգների անկախության 248-րդ տարին։ Այս տարվա տոնակատարությունն ընթացավ «Կալիֆորնիան երազում է․ Մենդոսինոյից մինչև Սան Դիեգո» խորագրի ներքո՝ նշանավորելով Կալիֆորնիայի և Հայաստանի միջև ամուր կապերն ու յուրահատուկ տուրք մատուցելով Կալիֆորնիայում բնակվող մեծ ամերիկահայ համայնքին։ Ամերիկացիներն Անկախության օրը նշում են հուլիսի 4-ին․ 1776թ․ հենց այդ օրն է ընդունվել Միացյալ Նահանգների անկախության հռչակագիրը։
«Ինձ համար պատիվ է արդեն 2-րդ անգամ Հայաստանում տոնել Անկախության օրը՝ նշանավորելու Միացյալ Նահանգների ժողովրդավարության ծնունդը, հայ-ամերիկյան ամուր հարաբերությունները, մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքները, իսկ այսօր նաև մի փոքր վայելելու Կալիֆորնիայի մշակույթն ու խոհանոցը», — ասաց ԱՄՆ դեսպան Քվինը, ով հասակ է առել Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում։
Միջոցառման հյուրերը ճաշակեցին հայկական և ամերիկյան խոհանոցի ավանդույթները ներկայացնող ուտեստներ, վայելեցին Երևանի «Հարդ ռոք քաֆե» սրճարանի «Նես» բենդի կենդանի կատարումները և գեղեցիկ հրավառությունը։ Միջոցառման հանդիսավոր մասում հնչեցին Միացյալ Նահանգների և Հայաստանի ազգային օրհներգերը՝ հայտնի սոպրանո Սիլվա Պետրոսյանի կատարմամբ։
Դեսպանությունը շնորհակալություն է հայտնում այս տարվա Անկախության տոնի բոլոր հովանավորներին․ «Ալեքսանդր հոթել», «Ալեքսանդրեա վայնըրի», «Ամերիաբանկ», «Անդերսոն Գլոբալ ԹիՔեյ Փարթներս», «ԱրմԱս վայն», «Բոստոնջին», «Գաֆէսճեան թանգարան», «ՔԱՐԴ», «Կոկա-կոլա», «Կոնտուր գլոբալ», «Կոնվերսբանկ», «Դաբլթրի բայ Հիլթոն», «Էլ մարկետ» ՍՊԸ, «Էրնստ էնդ Յանգ», «ՖԻՆՔԱ», «Առաջին հիփոթեքային», «Գլոբալ ԷսՓիՍի», «Հարդ ռոք քաֆե», «Հովնանյան ինթերնեյշընըլ», «Ինթելքորս», «Ինթենթ Էյ Այ», «Ին վինո», «Քրիսպ» «Մենիչաթ/Օկտոհաբ» ՍՊԸ, «Մարիոթ» հյուրանոց, «ՄըքՔեն Երևան», «Պեպսի Կոլա» «Սիմենս», «Սինոփսիս», «Գուրուզ» ՍՊԸ, «Տիեռաս դի Արմենիա» ՓԲԸ, «ԹիՔեյ էնդ Փարթներս», «Տրանսիմպեքս» ՍՊԸ, «Թրինիթի քենյոն վայնյարդս» «Թուֆենքյան հոթել», «Տուշպա վայն», «Յումակս», «ԴիԷյչԷլ», «Յունիկոմպ», «Վան Արդի» «ՎիաՍֆիեր տեխնոպարկ», «Վայնվորքս վայնըրի», «Զեպպելին»։
Այս նյութը դիտել են - 1021 անգամ