Նիկոլ Փաշինանի խայտառակ ուղերձը. նա պատրաստվում է բավարարել Ալիևի հերթական կապրիզը
2024-07-08 12:12:00
Մինչ թշնամական Ադրբեջանի ղեկավարությունը գրեթե ամենօրյա պարբերականությամբ պահանջ է ներկայացնում ՀՀ-ին՝ փոխելու Սահմանադրությունը՝ հենց դա համարելով խաղաղության պայմանագիր կնքելու նախապայման, Նիկոլ Փաշինյանն է շնորհավորական ուղերձ հղել Սահմանադրության օրվա առթիվ՝ երկար-բարակ փորձելով բացատրել, թե որն է առհասարակ Սահմանադրութան գոյության իմաստն ու նպատակը:
Փաշինյանի՝ կարճ դասախոսություն հիշեցնող շնորհավորական ուղերձի մեխը, սակայն, նոր Սահմանադրության ընդունման անայլընտրանքայնության մասին թեզն է:
«Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, և տվյալ պահին խոսում եմ ոչ այնքան տեքստային նորության, որքան դրա ստեղծման և ընդունման մեթոդի նորության մասին: Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը, համարի, որ այն, ինչ նրանում գրված է՝ իր պատկերացումն է իր ստեղծած պետության և այդ պետության մեջ մարդկանց, քաղաքացիների հարաբերությունների մասին»,-մասնավորապես՝ հայտարարել է Փաշինյանն ու միաժամանակ համոզմունք հայտնել, որ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանում ժողովրդավարությունը կբարձրացնի մի նոր՝ աներևակայելի բարձր մակարդակի:
Հիմա էլ, փաստորեն, Սահմանադրությո՞ւնն է մեղավոր Հայաստանի այս իրավիճակի համար… Քանի կար նախկիններն էին ամեն ինչի համար մեղավոր, հետո՝ ռուսները, հիմա էլ, փաստորեն, Սահմանադրությունն է, բայց ոչ երբեք թուրքերը:
Նիկոլ Փաշինյանի այս քարոզչական տակտիկան իրականում մատնում է ՔՊ-ական իշխանության խորքային նպատակները: Տեղի է ունենում հետևյալը՝ այն արտաքին ուժերը, որոնց համար գերկարևոր է Հայաստան-Ադբեջան խաղաղության պայմանագիրը, հակված են տեղի տալ Ադրբեջանական կապրիզներին ու ՔՊ-ին հիմա էլ պարտադրել արագորեն փոխել Սահմանադրությունը՝ հույսով, որ գոնե դրանից հետո Ալիևն այլևս նախապայմաններ չի առաջադրի: Ահա այդ արտաքին ուժերի ճնշման տակ էլ Փաշինյանն անոնսում է նոր Սահմանադրության ընդունմանը տանող պրոցեսի սկիզբը՝ չունենալով, սակայն, երաշխիքներ, որ կստանա ժողովրդի աջակցությունը. այս կամ այն կերպ նոր Սահմանդրության ընդունման հանրաքվեն դառնալու է նաև վստահության քվե՝ ՔՊ-ին՝ քաղաքական ուժ, որի հանրային վարկանիշն այսօր հավասարվել է զրոյի: Այլ կերպ ասած՝ ազատ անկման մեջ հայտնված իշխանությունը չի կարող նոր Սահմանադրության պրոյեկտ կյանքի կոչել, քանի որ նման բախտորոշ քայլ կատարելու համար անհարժեշտ է գոնե մինիմալ հանրային վարկ: Եթե Փաշինյանը վստահ լիներ, որ հանրությունն «այո» կասի նոր՝ ադրբեջանահաճո Սահմանադրությանը, ապա վաղն իսկ հանրաքվե կանցնկացնեին, բայց քանի որ մեծ է հավանականությոնը, որ այդ հանրաքվեն կարող է տապալվել՝ վերածվելով ՔՊ-ի համար անհաղթահարելի քաղաքական ռուբիկոնի, ուստի իշխանությունները փորձում են պրոցեսը հետաձգել:
Փաշինյանի հղած ուղերձն իրականում խայատառակություն է: Նա բաց տեքստով ու ի տես բոլորի սպասարկում է Բաքվի շահն ընդամենը հանուն մի բանի՝ իշխանության պահպանման, որը Հայաստանի վրա նստելու է շատ թանկ՝ պատճառ դառնալով անդառնալի կորուստների:
Այս նյութը դիտել են - 1101 անգամ