ՔՊ-ական պատգամավորը մոռացե՞լ է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը2024-07-10 09:44:00
Հարցին՝ ինչո՞ւ Վովա Գասպարյանն ու Լևոն Երանոսյանը չեն պատժվել, ճաղերի հետևում չեն հայտնվել այն դեպքում, երբ հեղափոխության ժամանակ բոլորովին այլ բան էր խոստացվում ժողովրդին, ՔՊ-ական Լիլիթ Մինասյանը պատասխանել է՝ նախ՝ ասելով, որ որևէ մեկի ազատազրկման մասին խոստում չի տրվել, այլ խոսք է գնացել պատասխանատվության ենթարկելու մասին, ապա՝ հայտարարելով, որ դատարաններն իշխանությանը չեն պատկանում: Իրենք էլ գոհ չեն այն արդյունքներից, որոնք առկա են, բայց եթե կա դատարանի որոշում, ապա բոլորը պարտավոր են դատարանի որոշումը հարգել:
ՔՊ-ական պատգամավոր Մինասյանի հայտարարւթյունն առավելապես նման է անհաջող ճամարտակութան. երբ որ պետք է լինում իշխանություններին, ՔՊ-ին ընդդիմացողների հանդեպ դատարանը կայացնում է իշխանությունների սրտից բխող որոշում, իսկ երբ պետք չի լինում որևէ օդիոզ դեմքի պատասխանտվության ենթարկել, ՔՊ-ականները, պնդելով, թե չունեն դատարանների վրա ազդեցություն, կոչ են անում դրանց որոշուները հարգել: Եվ,ուրեմն՝ որն է ճշմարտությունը:
Ճշմարտությունն ակնհայտորեն այն չէ, ինչի մասին խոսել է Մինասյանը: Նա մոռացել է Նիկոլ Փաշինյանի այն՝ տարիներ առաջ արած հայտարարություն-հարցադրումը, թե կա՞, արդյոք, Հայաստանում մի դատավոր, որը կարող է համարձակվել չկատարել իր թելադրանքը: Ավելին՝ իշխանությունը վերցնելուց հետո առաջին բանը, որ Փաշինյանն արեց, ՍԴ-ին հարվածելն էր, որի իրական նպատակը ողջ դատաիրավական համակարգի հնազանդեցումն էր: Հենց այդ օրվանից արդեն պարզ էր, որ արդարադատության մասին պետք է միանգամից մոռանալ, քանի որ նորերը ոչ միայն ոչնչով չէին տարբերվելու նախկիններից, այլև մի շարք առումներով նրանց գերազանցելու էին:
Եթե Հայաստանում արդարադատություն լիներ, Վովան ու վովայակերպերը հեղափոխության հաջորդ իսկ օրը պետք է հայտնվեին բանտերում: ժողովուրդը ցանկանում է տեսնել մի շարք դեմքերի ճաղերի հետևում, քանի որ դրանք էին, որ տարիներ ի վեր խմում էին հայ ժողովրդի արյունը, դրանք են, որ ծնունդ տվեցին Հայաստանում այսքան թրքամետ իշխանությանը՝ առնվազն այնքան զզվեցնելով ժողովրդին, որ նա ստիպված եղավ իրենցից ազատվելու համար ձայն տալ նորելուկներին:
Իրականում արդարդատությունը Հայաստանում այսօր ընտրովի է, և մինչ որոշ նախկիններ ենթարկվում են պատասպանատվության, մյուս նմանատիպները դատարանների դահլիճներից շվշվացնելով տուն են գնում՝ շարունակելու թալանածը հանգիստ վայելել: Վովան՝ վկա:
Այս նյութը դիտել են - 875 անգամ