Չե՞ս ուզում բանտում խոշտանգվես, ուրեմն ուրացիր հայրենիքդ և ազգդ2024-08-19 12:20:00
Հերթը Դավիթ Տոնոյանինն էր:
Հետաքրքիր է այն փաստը, որ «սերժին մերժողները» սկզբից արդարացրեցին Սերժին, հետո Վովա Գասպարյանին, Լևոն Երանոսյանին, ամբողջ հհկ-ի շայկային, իսկ հիմա Դավիթ Տոնոյանին:
Իրականում նախկին ու ներկա պաշտոնյան «վաստակեց» իր ազատությունը, երբ ազգային ժողովում 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ժամանակ ուղղակի արդարացրեց ներկայիս իշխանությանն իր ղեկավարով հանդերձ:
Այսինքն փոխվել են դեմքերը, բայց ոչ գործելաոճը:
Չե՞ս ուզում բանտում խոշտանգվես, ուրեմն ուրացիր հայրենիքդ և ազգդ:
Այս սկզբունքն է գործում:
Հաջորդ արդարացվողն ու համաներումով ազատվողն ո՞վ է ,Սերժի փեսա Մ՞շիկը ու Աշոտյա՞նը ։
Ստացվում է, որ 2018 թվականի համաներման նպատակը դա է եղել, արդարացնել եվ դատարանով սրբել «նախկինների»մեղքերը:
Մինչդեռ բոլոր հայրենիքի համար պայքարող տղերքին հետապնդեցին, սպանեցին կամ էլ կալանավորեցին:
Ուղղակի գարշանք ես ապրում, երբ հասկանում ու տեսնում ես, թե ինչպիսի երկրում ենք ապրում, որտեղ երեխա ծախողներից ոչ մեկը չդատապարտվեց, 50/50-ները այդպես էլ մնացին թալանողների գրպաններում, հազարավոր հայորդիների թիկունքից հարվածեցին, եռաբլուրը անասելի մեծացրեցին ,Հայաստանը փոքրացրեցին ,իսկ Արցախը 2015 թվականից պլանավորված ծախեցին թուրքին մեր տղերքի արյան գնով ու հիմա մենք` հայերս, ապրում ենք մեզանից խլված մեր հայրենիքում և շարունակում ենք նայել, թե ինչպես են մեզ ծաղրում ու ապուշի տեղ դնում նույն այն մարդիկ, ովքեր ձեռք ձեռքի տված, պասերով ուղղակի խլեցին մեզանից մեր ապրելու իրավունք:
Երբ պետությունը և պետության ղեկավարները խախտում են ժողովրդի կյանքի իրավունքը ու դառնում են չարիք հենց նույն պետության համար, ժողովուրդը ուղղակի պարտավոր է վերականգնել արդարությունը, եթե՝ ոչ, ապա այդ ժողովուրդը դատապարտված է ոչնչացման:
Այս նյութը դիտել են - 410 անգամ