«Կարգին Հայկոն» որոշել է իր մասին կրկին հիշեցնել2024-09-05 10:19:00
Քաղաքական աշնանն ընդառաջ «Կարգին Հայկոն» է որոշել կրկին իր մասին հիշեցնել՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 23–ին և 24–ին կներկայացնի նոր՝ «Պետական գաղտնիք» կոչվող մոնոներկայացումը:
Ինչո՞ւ է «Նոր ուժ» կոչվող քաղաքական ուժի լիդերը որոշել կրկին գնալ անցյալի հետքերով՝ վերագտնելով իր իրական կոչումը: Մարութանը, որ քաղաքականություն մուտք գործեց 2018-ի հեղափոխության շնորհիվ՝ այս տարիներին հասցնելով հասարակությունը բաժանել սևերի ու սպիտակների, հաջողությամբ «կաշի փոխել», ակնհայտորեն որոշել է ինքնափիառով զբաղվել:
Նրա նոր ներկայացման գլխավոր նպատակը քաղաքական դիվիդենտներ հավաքելն է, քաղաքական պրոցեսներին մասնակցելու համար աջակիցների գոնե մինիմալ թվաքանակ ապահովելը, իր մասին հիշեցնելը: Թե չէ «Նոր ուժի» համար ստացվում է մի տեսակ «ֆալս- ստարտ», երբ անունը կա, իսկ ամանում՝ ոչ:
Բայց ակնհայտորեն «Կարգին Հայկոն» սխալ հաշվարկ է կատարել. հանրութանն այսօր պետք են ոչ թե տեսարաններ, որոնցից բոլորը հոգնել ու զզվել են, այլ՝ իրավիճակից ելքեր, որոնք այդպես էլ չեն երևում, և հաստատ կարելի է պնդել, որ Հայկ Մարությանն այն գործիչը չէ, որ կարող է այս ծանր իրավիճակից Հայաստանը դուրս բերելու ելքեր բանաձևել ու դրանք կյանքի կոչել: Ախր նա ընդամենը կոմիկ է, ծամածռություններով հաց վաստակող սուբյեկտ:
Այս նյութը դիտել են - 562 անգամ